Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ եղել է ներկուսակցական սկանդալ` կապված այն բանի հետ, որ որոշ երիտասարդ "ժառանգականներ" կոմպրոմատի հավաքագրում էին սկսել Զարուհի Փոստանջյանի դեմ, եւ դա հայտնաբերվել է:
Մեր աղբյուրի վկայությամբ` հայտնաբերվել է նաեւ այդ երիտասարդների ամենօրյա կապը ԲՀԿ երիտասարդ ակտիվիստների հետ, ու այժմ կուսակցոթյունում տարակուսանքի մեջ են, թե ինչպես վարվել "ԲՀԿ-ի շպիոն" դարձած սեփական կադրերի հետ: Պարզ է նաեւ, որ նույն "Ժառանգությունում" ոմանց, ընդհակառակը, միայն ուրախացնել կարող է Զարուհի Փոստանջյանի վարկաբեկումը, քանի որ այդ չափազանց ժրաջան տիկինը շատերին է խանգարում ինքնադրսեւորվել եւ կուսակցությունում առաջնակարգ դեր խաղալ: