Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՄՈՒՍՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԿԱՐԳԻՆ ՀԱՍՈՆ. «ԷՈՒԹՅԱՄԲ ԳԻՏԵՄ, ՈՐ ՀԱՂԹՈՂ ԵՄ»

Արխիվ 12-16

ԱՄՈՒՍՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ. «ԷՈՒԹՅԱՄԲ ԳԻՏԵՄ, ՈՐ ՀԱՂԹՈՂ ԵՄ»

 

«Ես էությամբ գիտեմ, որ հաղթող եմ: Վստահություն ունեմ իմ մեջ: Ինչ գործ որ անում եմ, վստահ եմ, որ շատ լավ եմ անում: Ոչ մի րոպե չեմ վախենում կամ կասկածում, չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ: Այստեղ արդեն այլ խնդիր է` հաղթանակն ինձ կտա՞ն», - «Իրավունքի» հետ հարցազրույցներից մեկում ասել է ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ, սակայն հիվանդությունն ավելի դաժան գտնվեց սիրված դերասանուհու հանդեպ: 34-ամյա Հ. Ղարիբյանը, մեկ տարի առաջ ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ,  եւ բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն այսօր` ամուսնու ծննդյան հաջորդ օրը երիտասարդ դերասանուհին հեռացավ կյանքից` այդպես էլ չհաղթահարելով քաղցկեղը:

Հիշեցնենք, որ Հասմիկ Ղարիբյանը դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն էր: 1997թ. ավարտել է Երեւանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դպրոցական տարիներին սովորել է Երեւանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում եւ Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.-ին: 2003 թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալա Բալա Նիցա» եւ այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը:

Վշտակցում, համբերություն ու մխիթարություն ենք մաղթում Ղարիբյանների եւ Աբրահամյանների ընտանիքներին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ