Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Արխիվ 12-16

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ


Հայաստանի «Ռոլան Բիկովե հիմնադրամի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 8-12-ը, այն կընթանք ՀՀ նախագահի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Երեւանյան մեկնարկին զուգահեռ փառատոնը կընթանա  Գյումրիում, Ալավերդիում եւ Գավառում, սակայն երեւանյան փուլը կտեւի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում` նոյեմբերի 12-ին: Իսկ մարզային փուլը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում եւ Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների եւ երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը եւ մուլտֆիլմերը:

Ի դեպ, այսուհետ փառատոնը կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում այս տարի ընդգրկված է 145 ֆիլմ` 38 երկրից:

Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել նաեւ ժյուրիի ձեւաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ եւ երիտասարդներ, մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր»  անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող եւ Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները եւ «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջեւանի, Նուբարաշենի եւ Վարդենիսի գնդերի զինվորները:

Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջեւանի, Նուբարաշենի եւ Վարդենիսի գնդերի զինվորների համար:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ