Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ՝ € 600.000 ՉԱՓՈՎ

Արխիվ 12-16

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ՝

€ 600.000 ՉԱՓՈՎ


1955 թվականի հոկտեմբերի 26-ին Ավստրիան Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներից հետո վերականգնեց իր լիարժեք ինքնիշխանությունը: Այդ օրվանից ի վեր հոկտեմբերի 26-ը Ավստրիայում նշում են Ազգային օրը: Եվ այս առթիվ հոկտեմբերի 26-ին ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼՈԻՍ ԿՐԱՈՒՏԻՆ` հյուրասիրության էր հրավիրել մի շարք պաշտոնյաների: Այդ թվում` ներկա էին իշխանական եւ ոչ իշխանական մի շարք խորհրդարանական պատգամավորներ, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Իր ողջույնի խոսքում պարոն դեսպանը նշեց. «Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ նշում եք մեզ հետ Ավստրիայի Ազգային Օրը: Թույլ տվեք սրտանց շնորհավորել  այստեղ ներկա գտնվող ավստրիացիներին ազգային օրվա կապակցությամբ։ Այս տարին բավականին ինտենսիվ է եղել, քանի որ կարեւորվում են Ավստրիայի եւ Հայաստանի միջեւ  հարաբերությունները: Ապրիլի վերջին Երեւանում կայացավ ավստրո-հայկական տնտեսական հանձնաժողովը եւ երկկողմ փոխանակումից  հետո , պարզ դարձավ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից  առաջացած անկումը կարելի է բարելավել։ Սակայն երկու կողմերն էլ համակարծիք են, որ հետագա երկկողմ տնտեսական

հարաբերությունների ակտիվացումը հնարավոր է եւ անհրաժեշտ»: Ապա հավելեց. «Սույն թվականի հունիսին  Ձերդ Գերազանցություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  պաշտոնական այցով ժամանեց Ավստրիա,  ի պատասխան, երկու տարի առաջ Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ դոկտոր Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցին: Այս առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին հյուրընկալության համար եւ Մխիթարյան միաբանությանը, որը շատ կարեւոր է հայ մշակույթի համար եւ հաստատվել  է Վիեննայում ավելի քան 200 տարի առաջ։ Սեպտեմբերի սկզբին Ավստրիայի Եվրոպայի ինտեգրման եւ արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գործարարների մեծաթիվ պատվիրակության

ուղեկցությամբ այցելեց Հայաստան: Ավստրիական գործարար համայնքը ուշագրավ հետաքրքրությամբ հեռացավ՝ հույսով , որ գործունեության նոր ոլորտներ կմշակվեն»: Ալուս Կրաուտին նաեւ վստահեցրեց, որ Հայաստանը մի քանի տարի եղել է Ավստրիայի զարգացման համագործակցության ուշադրության կենտրոնում. «Այդ պատճառով նախարար Կուրցը նախարար Նալբանդյանի հետ միասին հանդիսավոր կերպով բացեցին Ավստրիայի զարգացման համագործակցության գրասենյակը Երեւանում,  որը կամրապնդի Ավստրիայի խիստ անհրաժեշտ ներկայությունը Հայաստանում: Նախարար Կուրցը հայտարարել է նաեւ Ավստրիայի շարունակական  աջակցության մասին Սիրիայի  հայ փախստականներին՝  € 600.000 չափով»։ Ի դեպ, ըստ դեսպանի, իրենց նախարար Կուրցը ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է նաեւ ապագայում, անկախ երկրի  պատկանելությունից, շարունակի Հայաստանի հետ հնարավոր ամենասերտ համագործակցությունը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ