Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԻ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ

Արխիվ 12-16

"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԻ ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ

Հոկտեմբերի 22-26-ը Ալմաթիում անցկացված "Բաստաու" ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող ԱՐԵՆ ՄԱԼԱՔՅԱՆԻ "Աղջիկը լուսնի վրա" վավերգրական ֆիլմը: "Իրավունքի" հետ զրույցում երիտասարդ ռեժիսորը պատմեց կինոփառատոնին իր մասնակցության, հաղթանակի եւ առաջիկա ծրագրերի մասին:

"ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԷՐ"


-Փառատոնին մասնակցելու համար ֆիլմերն ուղարկվել են ինստիտուտի կողմից: Նախընտրական փուլի համար ընտրվել էր 4 ֆիլմ, որոնցից մրցույթին մասնակցելու համար ժյուրին ընտրել էր իմ ֆիլմը: Փառատոնն իր ձեւաչափով շատ հետաքրքիր էր, ժյուրիի կազմը նույնպես, որտեղ ընդգրկված էին տարբեր երկրների մասնագետներ, իսկ նախագահը ադրբեջանցի էր: Ընդհանրապես երիտասարդական փառատոներում ժյուրիի կազմն ընտրվում է տվյալ երկրի մասնագետներից, իսկ այստեղ չկար այդ սկզբունքը, ինչը շատ գովելի է, քանի որ այդ դեպքում անաչառությունն ապահովված է: Ամեն ինչ անում էին, որպեսզի մասնակիցները վերադառնան լավ տպավորություններով:

"ՊԱՐՓԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ`
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՅԱՆԱԼ"


-Ֆիլմերի դիտումների ժամանակ իմ ֆիլմն արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին, իսկ ժյուրիի անձնակազմը տվեց շատ հետաքրքիր մեկնաբանություններ: Այդ ամենից հետո, անկեղծ ասած, մրցանակն ինձ համար սպասելի էր: Ճիշտ է, չէի մտածում, որ ինձ կտրվի ամենաբարձր` Ժյուրիի մրցանակը, բայց կանխագուշակում էի, որ կտրվի "Լավագույն վավերագրական ֆիլմ" մրցանակը: Շատ ուրախ եմ այս մրցանակի համար, որն ի դեպ, ինձ հանձնեց ժյուրիի նախագահը, ով ադրբեջանցի էր: Հաղթանակներն  իհարկե ռեժիսորներին մեծ բան են տալիս, երբ ինքդ հասկանում ես, որ քո աշխատանքը գնահատվում է բարձրակարգ մասնագետների կողմից: Այս փառատոնում ինձ ավելի շատ բան տվեց շփումը, քանի որ շփվում ես աշխարհի տարբեր երկրներից մեկ տեղ հավաքված մարդկանց հետ, որոնք ունեն տարբեր աշխարհընկալումներ, տեսնում նրանց նկարահանած ֆիլմերը: Այսպիսի շփումներն են, որ մարդուն կայացնում են: Պարփակված լինելով` այսօրվա պայմաններում ոչ ոք չի կարող կայանալ:

"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

-"Աղջիկը լուսնի վրա" ֆիլմն իմ երկրորդ աշխատանքն է, պատմում է  հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, ովքեր մի նախագծում պետք է պարեն պրոֆեսիոնալ պարողների հետ: Ես նկարահանեցի, թե ինչպես են նրանք նախապատրաստվում այդ նախագծին: Աշխատանքները  տեւեցին 6 ամիս: Հենց սկզբից, երբ պլանավորում էինք նկարահանել ֆիլմը, նպատակ էինք դրել, որ այն ոչ թե խղճահարություն պետք է առաջացնի, այլ` ցույց տա, որ հաշմանդամություն ունեցող անձն ուժեղ է: Մենք մեր նպատակին հասանք, որովհետեւ հանդիսատեսն այն դիտելուց հետո ոչ թե խղճում էր ֆիլմի հերոսներին, այլ ինչ-որ տեղ ցանկանում նմանվել նրանց: Ֆիլմը 32 րոպե է եւ առաջիկայում կմասնակցի մի քանի միջազգային փառատոների եւս:
Հաջորդ իմ ֆիլմը Արցախյան ազատամարտի մասին է լինելու, սցենարը պատրաստ է, իսկ ֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի հաջորդ տարի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ