Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ՀՂԻ ԿՆՈՋԸ ԲՆՈՐՈՇ Է ՎԱԽԻ ԶԳԱՑՈՒՄԸ"

Արխիվ 12-16

"ՀՂԻ ԿՆՈՋԸ ԲՆՈՐՈՇ Է ՎԱԽԻ ԶԳԱՑՈՒՄԸ"

- Ի՞նչ է կեսարյան հատումը, ինչո՞ւ են կանայք նախընտրում ծննդալուծման այս եղանակը. վա՞խ, թե… Ո՞ր դեպքերում է ցուցված կատարել կեսարյան հատում: Ինչպե՞ս են հղիին նախապատրաստում կեսարյան հատմանը:


Հարցին պատասխանել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.


-Կեսարյան հատումը ծննդալուծման եղանակ է, որի ժամանակ պտղի դուրսբերումը կատարվում է որովայնի պատի եւ արգանդի կտրվածքի միջոցով: Այս վիրահատությունն ի հայտ է եկել Հուլիոս Կեսարի ժամանակ: Նպատակը եղել է փրկել մահացող կամ մահացած մոր փոխարեն գոնե պտուղը: Կեսարյան հատումը կատարում են միայն հատուկ ցուցումների դեպքում: Տարբերում են բացարձակ եւ հարաբերական ցուցումներ: Տարբերում են նաեւ ցուցումներ մոր կողմից (որոշակի սոմատիկ հիվանդություններ` բարձր աստիճանի կարճատեսությունների ժամանակ կամ եթե կան անոթային փոփոխություններ ակնահատակում, պրեկլամսիա կոչված հիվանդության ժամանակ (ծանր ձեւ). երբ հղիի արյան զարկերակային ճնշումը բարձր թվերի է` 160 մմ ս.ս. եւ ավելի, մեզում սպիտակուցի առկայության դեպքում, երբ հայտնվել են այտուցներ, եթե կինը ունի նեղ կոնք` անատոմիական եւ կլինիկական, ծննդաբերական ուղիների ուռուցքների ժամանակ, կոնքի ոսկրերի դեֆորմացիայի ժամանակ, եւ ցուցումներ պտղի կողմից (պտղի միջաձիգ դրությունների ժամանակ. այն համարվում է բացարձակ ցուցում,  հետույքային առաջադրության ժամանակ. այն համարվում է հարաբերական ցուցում, պտղի սուր կամ քրոնիկ հիպոքսիայի (թթվածնի քաղց) ժամանակ եւս ցուցված է կեսարյան հատումը): Բժիշկը պետք է առաջնորդվի այդ ցուցումներով: Վերջին տարիներին կա տենդենց, որ որեւէ ցուցում չունեցող կանայք ցանկանում են ծննդալուծության այս եղանակն ընտրել: Հատկապես կրկնածինները:
Հղի կնոջը բնորոշ է վախի զգացողությունը: Առաջնածին կանայք, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է ծննդաբերությունը, հարեւաններից, բարեկամներից տարբեր պատմություններ են լսում` դժվար ծննդաբերությունների, պատռվածքների մասին… Ու ի սկզբանե ներքին վախով գալիս: Չնայած, մենք ամբողջ հղիության ընթացքում փորձում ենք բացատրել, եթե մեկի մոտ առկա է եղել նման խնդիր, մյուսի մոտ  անպայման չէ, որ լինի: Ի վերջո, ամեն ինչ կախված է հղիության եւ ծննդաբերության ճիշտ վարումից:
Եթե չկա շտապ կարգով կատարվող կեսարյան հատման ցուցում, հարգելի նամակագիր, որոնց մասին խոսեցինք վերեւում, ապա անհրաժեշտ է` հղիությունը լինի 38 շաբաթական, պտուղը պետք է հասուն լինի, ոչ միայն քաշը, այլ նաեւ` թոքերի զարգացվածության աստիճանը: Կինը ընդունվում է ծննդատուն: Կատարվում են սանիտարապրոֆիլակտիկ միջոցառումներ, մշակվում է մաշկի հատվածը, ստուգում են երեխայի սրտի բաբախը, կատարվում է ներհեշտոցային զննում, վերցվում է քսուկ հեշտոցից, կատարում են մեզի, արյան ընդհանուր եւ բիոքիմիական զննություն: Պարտադիր կարգով արվում է ԷԿԳ (էլեկտրասրտագրություն): Հղին հանդիպում է անեսթեզոլոգի հետ, որոշում են անզգայացման տեսակը` ըստ կնոջ անամնեզի (հիվանդության պատմություն):
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մոտ 95 տոկոս դեպքերում կատարվում է սպինալ (տեղային) անզգայացում: Կինը ցավ չի զգում, վիրահատության ժամանակ նա արթուն է, խոսում է մեզ հետ, իսկ մի քանի րոպե հետո տեսնում է իր բալիկին:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ