Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԻՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ ԲՀԿ-Ն, ՈՐԸ ՉԻ ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ ԲՀԿ-Ն,
ՈՐԸ ՉԻ ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Պարզվում է, իշխանափոխության ելած ոչ իշխանական "եռյակը"` ի դեմս ԲՀԿ-ի,  պատրաստվում է տնտեսության մեջ անել այն նույն քայլերը, ինչն արդեն անում է գործող կառավարությունը: Որքան էլ տարօրինակ է, կառավարության եւ այս կուսակցության տնտեսական քայլերը, առավել եւս փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում, գրեթե մեկը մեկին համընկնում են: Մի տարբերությամբ, որ առաջինն արդեն սկսել է դրանց իրականացումը, իսկ երկրորդը` պատրաստվում է անել իշխանափոխությունից հետո:
Որ կառավարության եւ ոչ իշխանական "եռյակի" առանցքային ուժի մոտեցումները տնտեսության ոլորտում համընկնում են, կարելի է համոզվել Zham.am կայքին ԲՀԿ նախագահի տված հարցազրույցից:
-Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի հարկերից,-ասում է ԲՀԿ առաջնորդը:
Ճիշտ նույն բանն արդեն արել է վարչապետ Հ. Աբրահամյանի գլխավորած կառավարությունը: Ինչպես հայտնի է, կառավարության առաջարկով խորհրդարանն ընդունել է օրենք` ընտանեկան բիզնեսն ընդհանրապես հարկերից ազատելու մասին: Խոսքը` նույն փոքր բիզնեսի մասին է, որի տարեկան ընդհանուր շրջանառությունը կազմում է 10 մլն դոլար: Այդ օրենքն արդեն գործողության մեջ է:
- Միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել դրությունը, դուրս գա ճգնաժամից եւ գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր եւ տնտեսության աշխուժացում,- ասում է Գ. Ծառուկյանը:
Որ փոքր եւ միջին բիզնեսի գործունեության համար պետք է ստեղծվեն արտոնյալ պայմաններ` նոր կառավարությունը հայտարարեց դեռեւս իր ձեւավորման սկզբնական փուլում: Նշանակումից կարճ ժամանակ անց ՓՄՁ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ Հ. Աբրահամյանը հայտնեց, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու ոլորտի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու եւ հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում` շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը նախկին 3,5 տոկոսից դարձել է 1 տոկոս: Կառավարությունը եւս փոքր եւ միջին բիզնեսը դիտարկում է որպես աշխատատեղերի ստեղծման պայման: Այդ մասին օրերս վարչապետը հայտարարեց խորհրդարանում հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումների ժամանակ:
Եթե միջին բիզնեսի վերաբերյալ գործող կառավարության եւ ԲՀԿ-ի հակասությունը փաստաթղթավորման պարտադիր պահանջի հետ է կապված, ապա դա այլ հարց է: Ինչպես հայտնի է, փաստաթղթավորման միջոցով կառավարությունը մտադիր է պայքարել խոշոր բիզնեսի ստվերային շրջանառությունների դեմ: Մի բան, ինչը գուցե այնքան էլ Գ. Ծառուկյանի սրտով չէ, ով հանդիսանում է նույն խոշոր բիզնեսի առանցքային ներկայացուցիչներից մեկը:
- Գյուղացուն պետք է օգնել սերմացուով, վառելիքով, տեխնիկայով, դեղերով,- ասում է ԲՀԿ ղեկավարը:
Նույն բանը կառավարությունն անում է արդեն մի քանի տարի շարունակ: Պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վառելիքը, տեխնիկան, պարարտանյութի մատակարարումը: Հատկացվում է սերմացու: Կառավարությունն օժանդակության մեխանիզմներ է կիրառում նաեւ գյուղվարկերի համար: Մասնավորապես դրանց տոկոսադրույքների մի մասի մարման պարտավորությունը պետությունը վերցրել է իր վրա: Ավելին, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը նախատեսել է 50 տոկոսով ավելացնել գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունը:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ