Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ԴԺՎԱՐ ԲԱՆ Է ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՈՏՔ ՄԵԿՆԵԼԸ»

Արխիվ 12-16

ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ԴԺՎԱՐ ԲԱՆ Է

ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՈՏՔ ՄԵԿՆԵԼԸ»


Հոկտեմբերի 18-22-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանը ներկայացել է, ըստ Միշել դե Գելդերոդեի, «Խոստովանություն» մոնոներկայացմամբ եւ օրերս Հայաստան վերադարձել Գրան Պրիով: Ի դեպ, այն տվյալ ներկայացման 3-րդ մրցանակն է: Իսկ մինչ այդ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 14-18-ը Մ. Ջանիբեկյանն ու Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արա Գեւորգյանը մասնակցել են Լիտվայում կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական 9-րդ փառատոնին: Մ. Ջանիբեկյանը ցուցադրել է ըստ Միշել դե Գելդերոդեի «Խոստովանություն», իսկ Ա. Գեւորգյանը` Ա. Չեխովի «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումները:

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալված դերասանները, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ու ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ խոսելով 2 փառատոնի եւ դերասանների փայլուն հաջողության մասին` հավաստիացնում էին, որ գնահատված լինելը, կապ չունի քո երկրում, թե երկրի սահմաններից դուրս, հաճելի է դերասանի համար:

Կիսվելով միջազգային մրցույթից ստացած տպավորություններով` ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանն  ու անձամբ նախարարին` իրեն երեք մրցանակի արժանացրած ներկայացման բեմադրությանը սատար կանգնելու եւ փառատոնային ճանապարհածախսը հոգալու համար, ապա շեշտեց. «Դժվար բան է դրսի աշխարհի հետ ոտք մեկնելը, երբ լեզուն էլ անծանոթ է, կարծես խուլ ու համր լինես: Կրկնակի դժվար է դրսի աշխարհից քո երկրի համար մի լավ բան բերելը: Գեղեցիկ է, երբ տեսնում են եւ գնահատում, որովհետեւ գեղեցիկը տեսնողը նաեւ ներկա է դրա արարամանը: Ցավալի է, երբ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այն: Ինչեւէ, շնորհակալ եմ Մ. Մխիթարյանին, քանի որ այս ամենի առաջին «մեղքն» իրենն է: Երկար տարիներ` տասնյակ տարի, ես գործ չեմ արել, չնայած` պարապ չեմ մնացել, 2 գեղարվեստական ֆիլմ եմ արել, բայց այսօր երեւի էլի բախտը ժպտաց, եւ ինձ հնարավորություն տրվեց անել այս ներկայացումը»:


Թեման ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ