Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՐՈՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ


Այս օրերին շախմատի սիրահարների ուշադրութունն ուղղված է Հունաստանի Կատերին քաղաքում անցկացող վետերանների աշխարհի առաջնությանը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Երեք տուրերից հետո Մովսիսյանը վաստակել է 2,5 միավոր` կես միավորով զիջելով առաջատարին` անգլիացի գրոսմայստեր Մարկ Հեբդենին:
Իսկ ահա գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակելով 8 միավորª 194 մասնակիցների մեջ գրավել է 8-րդ տեղը: Սեւակից կես միավոր ավել է հավաքել չեմպիոնի տիտղոսը նվաճած գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան:
Մեկ այլª Սանկտ Պետերբուրգում կայացած Չիգորինի հուշամրցաշարում էլ գլխավոր մրցանակը նվաճել է սերբ գրոսմայստեր Իվան Իվանիշեւիչը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը (Հայաստան), Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան), միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (Հայաստան) վաստակեցին 6,5-ական միավոր: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մտադիր է մասնակցել 2015-ի Աշխարհի գավաթին, որը կայանալու է Բաքվում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի Երեւան այցելության ընթացքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ընդունելության ժամանակ այդ լուրը հաստատել էր հայ շախմատիստը: Իլյումժինովի օգնական Բերիկ Բելգաբաեւը թվիթերյան իր էջում գրել է. "Կարեւոր իրադարձություն Երեւան կատարած այցի ընթացքում: Լեւոն Արոնյանը կմասնակցի Բաքվում կայանալիք 2015-ի Աշխարհի գավաթին: Նա այդ մասին հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած ընթրիքի ժամանակ":
Իսկ մինչ այդ, Լեւոն Արոնյանը 2015 թվականին եւս կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվելիք հեղինակավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներից այստեղ կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա): Նախքան այդ, Լեւոն Արոնյանը նոյեմբերի վերջում ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մրցախաղ կանցկացնի Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Նախատեսվում է, որ մրցախաղը բաղկացած կլինի չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներից:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ