Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՀՆԱ-Ի ԱՃԻ ՎՐԱ ԵՏՄ-Ն ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ"

Արխիվ 12-16

"ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՀՆԱ-Ի ԱՃԻ ՎՐԱ
ԵՏՄ-Ն ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ"


Ազգային ժողովում երեկ սկսվեցին 2015 թվականի բյուջեի քննարկումները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս տարի եւս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը` 47.9 տոկոսը, հատկացված է սոցիալական ուղղվածության ծախսերի համար: Իսկ տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները երկուսն են լինելու` գործարար միջավայրի բարելավում, արտահանման եւ հիմնային ոլորտների զարգացում:
Իսկ ահա ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե 2015 թվականի բյուջեում հաշվի չե՞ն առնվել Հայաստանիª Եվրասիական միությանն անդամակցելու գործոնը: Փոխնախարարի պարզաբանմամբª դեռ ոչ.
- Պետական բյուջեի նախագիծը ներկայացվում է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում: Ըստ այդմ էլ, երբ բյուջեն կազմվել է, այն ժամանակ դեռեւս ԵՏՄ-ի հետ լուծված չէր համաձայնագրերի հարցը: Մենք, բնականաբար, իրավական տեսակետից չէինք կարող արտացոլել բոլոր կանխատեսումները, ԵՏՄ-ին անդամակցության ազդեցությունը բյուջեի եկամուտների, ծախսային մասի, հնարավոր գնաճի վրա եւ այլն:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից սպասելիքները արտացոլված չեն բյուջեում, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ որեւէ բան չի արվում: Մեր մասնագետներն ինտենսիվ աշխատում ենª հաշվարկելով այն ազդեցությունները, որոնք կարող են լինել: Ինչ խոսքª գնահատականներ ընդհանուր առմամբ կան, սակայն դրանք բյուջետային, ֆինանսական տեսակետից պետք է բերել հստակ հաշվարկային տեսքի: Այդ իսկ պատճառով դեռեւս զերծ կմնամ միջանկյալ արդյունքները հրապարակելուց. այն կներկայացնենք բոլորի դատին` ամբողջական հաշվարկից հետո:
- Իսկ մոտավորապես ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԵՏՄ-ն 2015 թվականի բյուջեի վրա:
- Մեր կանխատեսումներով` մեր եկամուտների, ՀՆԱ-ի աճի վրա ԵՏՄ-ն անշուշտ ունենալու է դրական ազդեցություն: Հնարավոր էª ԵՏՄ-ն ունենա նաեւ որոշ բացասական ազդեցություն, հաշվի առնելով այն փաստը, որ որոշակի գնաճային խնդիրներ կարող են լինել:
- ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ունե՞ք կանխատեսումներ, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կաճեն:
- Այն աշխատանքներում, որոնք մենք այսօր կատարում ենք, նման կանխատեսումների խնդիր դեռ չկա: Սակայն կարծում եմ, որ անպայման արտահանման աճ կլինի:
- ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի վրա ի՞նչ բացասական ազդեցություններ կարող են ունենալ:
- Ռուսաստանի պատժամիջոցներն արդեն որոշ ազդեցություն ունեն Հայաստանի վրա: Նախª պատժամիջոցների հետեւանքով կրճատվում են տրանսֆերները: Դրա հետ մեկտեղ կարող են նաեւ նվազել ռուսական ներդրումները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ