Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՂԱՆԱԿԸ ԿԼԻՆԻ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՂԱՆԱԿԸ ԿԼԻՆԻ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Եղանակային կտրուկ տատանումները շարունակում են անհանգստացնել հասարակության լայն շերտերին, հատկապես մասնագետների այն հայտարարությունից հետո, թե ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազելու է 20 աստիճանով, իսկ մայրաքաղաքում 10 աստիճանով:  Թե ինչով էր պայմանավորված նման կանխատեսումը, երբ այդպես էլ, համենայնդեպս մայրաքաղաքում, եղանակի շատ մեծ անկում` գոնե տեսանելիորեն, չզգացվեց, փորձեցինք պարզել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով մասնավորապես նշեց.
-Ջերմաստիճանի իջեցումը կանխատեսված էր հոկտեմբերի 26-27-ին: 27-ին իջավ տասը աստիճան, ինչպես եւ կանխատեսվում էր: Եթե 25-ին 23 աստիճան էր, ապա 27-ին գրանցվել է 12 աստիճան, այսինքն` ուղիղ տասը աստիճանով ջերմաստիճանը նվազել է:
Նաեւ ասված էր, որ ամսի 28-ից կսկսվի ջերմաստիճանի որոշակի բարձրացում, դա էլ է արդարացված, քանի որ այսօր համեմատաբար բարձր է ջերմաստիճանը:  
Մեր ազգաբնակչությանը խուճապի մեջ գցեց այն հանգամանքը, որ հոկտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածք ներխուժեց հզոր ցիկլոն, եւ Վայոց ձորում, Սյունիքում դիտվեցին տեղումներª ձյան տեսքով, նույնիսկ առանձին հատվածներում ձեւավորվեց ձնածածկույթ: Հոկտեմբերի 19-20-ը գրանցված տեղումներից եւ ջերմաստիճանի կտրուկ անկումից հետո հոկտեմբերի 22-ին հարավից հանրապետության տարածք ներթափանցեցին արեւադարձային տաք օդային հոսանքներ, եւ օդի ջերմաստիճանը չորս օրվա ընթացքում բարձրացավ մի քանի աստիճանով:
- Իսկ առաջիկա ամսվաª նոյեմբերին, մոտավորապես ի՞նչ եղանակի հույս կարող ենք ունենալ:
- Նոյեմբերին թե՛ տեղումների քանակը եւ թե՛ օդի ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում. շեղումներ, կատակլիզմներ չեն սպասվում: Ամենաբարձր ջերմաստիճանները կդիտվեն ամսվա առաջին տասնօրյակում: Իսկ ինչ վերաբերում է դեռ դաշտերում գտնվող բերքի` խաղողի, լոբու, վարունգի ցրտահարությանը, ապա Արարատյան դաշտավայրում, որտեղ բերքահավաքը շարունակվում է,  մենք բացասական ջերմաստիճան չենք կանխատեսում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ