Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԽՈՒՍԱՓԵՑ" ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

"ԽՈՒՍԱՓԵՑ"
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ


Հոկտեմբերի 25-ին Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին այրված անասնագոմում հայտնաբերվել էր 1986 թ. ծնված Էդգար Հայրապետյանի դիակը: Պարզվել էր, որ անասնագոմին կից տնակում այդ օրն առավոտյան առաջացել էր հրդեհ, տեղի էր ունեցել պայթյուն, փլվել էր առաստաղը, եւ որ Էդգար Հայրապետյանը երեք ամիս հետախուզվում էր ոստիկանության կողմից` յուրացում կատարելու մեղադրանքով:


ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

2014թ. հոկտեմբերի 27-ին սպանվել էր մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարանի բնակիչ Մելանյա Պողոսյանը: Հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտնել էր սպանության շարժառիթների մասին.
"Դեպքի օրը կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ. Պողոսյանի եւ Ա. Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից":
Սակայն մինչեւ այդ "մանրամասները", լրատվամիջոցներից հանրությանը հայտնի էր, որ այդ սպանությունը տեղի էր ունեցել խանդի հողի վրա, որ ամուսինները ապրել են անհաշտ, որ կնոջը մի քանի անգամ դանակահարելուց հետո Ազատ Մնացականյանը հեռախոսով կատարվածի մասին տեղեկացրել էր որդուն եւ հեռացել, իսկ 20-30 րոպե անց նա արդեն ձերբակալվել էր:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ