Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԲՀԿ-Ն ՉԴԻՄԱՑԱՎ ՀՀԿ-Ի ՃՆՇՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ՉԴԻՄԱՑԱՎ ՀՀԿ-Ի ՃՆՇՄԱՆԸ

 

Երեկ ԱԺ-ում Պաշտպանության, Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին բանավեճ տեղի ունեցավ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ միջեւ: Նիստի ժամանակ Մ. Մելքումյանի հնչեցրած հարցը պարոն Մինասյանը որակեց ոչ տեղին, քանի որ այն կարող էր հնչել արդեն իսկ կայացած նիստի ժամանակ, որը տեղի էր ունեցել նույն օրն առավոտյան: Սակայն, ԲՀԿ-ական պատգամավորը դիտողությունը «կուլ չտվեց» ու Գ. Մինասյանի ասածը որակեց որպես դիպուկահարի գործողություն: Դե, իսկ Գ. Մինասյանը ստիպված եղավ մեկ անգամ եւս կարդալ, թե ինչ հարցեր են քննարկվել նախորդ նիստում, ինչից բոլորովին էլ տեղյակ չէր պարոն Մելքումյանը: Քանի որ այլեւս հակափաստարկ չկար, ԲՀԿ-ական պատգամավորը ուղղակի լքեց նիստերի դահլիճը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ