Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՏՊԱՎՈՐԵԼ ԵՆ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՈԿՈԼՈՎԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՏՊԱՎՈՐԵԼ ԵՆ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՈԿՈԼՈՎԻՆ

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող Բելառուսիայի բռնցքամարտի հավաքականը Երևանի «Դինամո» մարզադահլիճում հերթական սպարինգ մենամարտն է անցկացրել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ: Սպարինգ մենամարտերից հետո երկու հավաքականների մարզիչները պատասխանել են ֆեդերացիայի մամուլի ծառայության հարցերին:

Բելառուսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սոկոլովը նշել է, որ այս ուսումնամարզական հավաքն ու սպարինգներն իր սաների համար շատ օգտակար են եղել: ՙՄենք եկել էինք Հայաստան, որպեսզի մեր բռնցքամարտիկների ֆունկցիոնալ վիճակը ստուգենք լեռներում: Մենք մեզ հետ բերել ենք բժիշկ, ով անմիջապես մարզումներից հետո հետազոտում է բռնցքամարտիկներին: Պետք է ասեմ, որ Ծաղկաձորի լեռները հրաշալի տեղ են մարզվելու համար և դա արդեն իսկ արտացոլվում է մեր բռնցքամարտիկների մարզավիճակում: Մենք այստեղից կհեռանանք լավ ֆունկցիոնալ պատրաստվածությամբ և կսկսենք աշխատանքներ տանել տեխնիկակատակտիկական որակները բարելավելու վրա: Դուք ունեք շատ լավ բռնցքամարտիկներ, մեծ ձգտումով ու ցանկությամբ: Ես այս երկու սպարինգների  ընթացքում չտեսա մի բռնցքամարտիկի, ով գլուխ պահեր, իսկ աշխատասիրությունն ամենակարևոր գործոններից է: Պարզից էլ պարզ է, որ հայ բռնցքամարտիկներին մեծ ապագա է սպասվում՚,-ասել է Սոկոլովը: Սոկոլովը նաև նշել է, որ տպավորված է հայ բռնցքամարտիկներով:

Իր հերթին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նշել է,որ սպարինգ մենամարտերը օգտակար էին նաև հայ բռնցքամարտիկների համար.ՙԲելառուս բռնցքամարտիկների հետ սպարինգ մենամարտերը ցույց տվեցին, որ մեր տղաները լավ են պատրաստված, թե՛ ֆիզիկապես , թե՛ տեխնիկապես, մի քիչ կա փորձի պակաս, բայց մենք դա կփորձենք լրացնել հենց նմանատիպ սպարինգ մենամարտերով ու միջազգային մրցաշարերով,- ասել է Դավիթ Թորոսյանը:

 

Տեղեկացնենք, որ հայ բռնցքամարտիկների առաջիկա մրցելույթը Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարն է, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ից 23-ը «Դինամո» մարզադահլիճում:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ