ԱՆԱՀԻՏ ՀԱՅԹԱՅԱՆ
Արխիվ 12-16
Հարգելի պարոն Բաբուխանյան, լրագրողներ եւ ողջ աշխատակազմ.ՀՀ առողջապահության նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ "Իրավունք" թերթի 20-ամյակի կապակցությամբ: Ստեղծագործական ողջ կոլեկտիվին դժվարին ու պատասխանատու աշխատանքում մաղթում եմ ամուր առողջություն, տոկունություն եւ ստեղծագործական հաջողություններ:
Տեղեկատվական հագեցած դաշտում լրատվական յուրաքանչյուր միջոց իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի: Ակնհայտ է, որ բազմազան ուղղվածություն ունեցող լրատվամիջոցների շարքում ծանրակշիռ ու համոզիչ է սկզբունքային, անկեղծ ու արհեստավարժ խոսքը:
Վստահ եմ, որ "Իրավունքը" կշարունակի մնալ մեր ժողովրդի նպատակների եւ հոգսերի, նրա ուղիղ խոսքի ամբիոնը:
Հարգանքով`
ՀՀ ԱՆ մամլո քարտուղար
ԱՆԱՀԻՏ ՀԱՅԹԱՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
