ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
Հարուստ կենսագործություն ունի "Իրավունք" թերթը, որի առաջին համարը լույս տեսավ 1989 թվականին, քառորդ դար առաջ, երբ Հայաստանն առաջին քայլերն էր անում ինքնիշխանության վերականգնման, իրավական պետության ստեղծման, ազգային խնդիրների լուծման ճանապարհին: Եվ քսանհինգ տարի թերթը հավատարիմ է իր առաքելությանը` սատարել Հայոց պետության կայացմանը, պաշտպանել մարդու իրավունքները, ճշմարտությունն ասել ընթերցողին:Ժամանակները փոխվում են, փոխվում են խնդիրները, մոտեցումները, շեշտադրումները, սակայն կան հիմնավոր սկզբունքներ, որոնց փոփոխությունն անթույլատրելի եւ անհնարին է: "Իրավունք"-ը պրոֆեսիոնալիզմով, ճշմարտախոսությամբ, սկզբունքների անփոփոխությամբ է հավաստել իր հավատարմությունը մեկ եւ ընդմիշտ ընտրված ճանապարհին, որի իրավացիությունը փաստված է բազմահազար ընթերցողների հավատով ու վստահությամբ, ընթերցողական անդավաճանությամբ` թերթի անցած ճանապարհին:
Շնորհավորելով "Իրավունք" թերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին քառորդդարյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ, որ ձեր առաջիկա ու հետոյի քսանհինգամյակներն էլ հիմնված լինեն անաչառության, անկաշառության եւ ճշմարտախոսության վրա, ուղղված պետականաշինության ու հասարակության ձեւավորման գերխնդրի լուծմանը, պսակված ընթերցողական հավատով ու երախտագիտությամբ:
Արդույնավոր ընթացք` "Իրավունք" թերթին, արդյունավետ աշխատանք եւ բարօրություն` խմբագրակազմին, հավատավոր սպասում ու թերթի հետ մշտական հանդիպումներ` ընթերցողներին:
Աստված ձեզ պահապան:
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ
գեներալ-լեյտենանտ
"25" հոկտեմբերի, 2014 թվական
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
