Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՄՆՈՒՄ Է ՕԶԲԻԼԻՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՄՆՈՒՄ Է ՕԶԲԻԼԻՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը երկարատեւ դադարից հետո վերադարձել է խաղադաշտ եւ մասնակցել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի "Սպարտակ"-"Լոկոմոտիվ" հանդիպմանը: Հայ հարձակվողը, թեեւ միայն 71-րդ րոպեին փոխարինեց Սալվատորե Բոկետտիին, սակայն խաղավերջում ուներ գոլային հնարավորություն. գլխով հարվածից հետո "Լոկոմոտիվի" դարպասապահը փրկեց իր թիմին:
Յուրա Մովսիսյանի վերադարձի կապակցությամբ, Մոսկվայում բնակվող հայերը FAF-Մոսկվա գրառումներով հատուկ պաստառներով էին գնացել խաղին: Մոսկվայի "Սպարտակի" գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը "Լոկոմոտիվի" դեմ խաղից հետո անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին. "Լավ է, որ Յուրա Մովսիսյանն ու Ռոման Շիրոկովն արդեն կարող են դուրս գալ խաղադաշտ, ինչը կուժեղացնի մրցակցությունը թիմի ներսում: Տեսնենք, թե այդ բաղադրիչն ինչպես կանդրադառնա մեր խաղի վրա: Բոլորս տեսանք, թե Մովսիսյանն ու Շիրոկովն ինչքան վտանգավոր կարող են լինել մրցակցի դարպասի մոտ: Հասկանալի է, որ նրանց ֆիզիկական վիճակը դեռ թույլ չի տալիս ընդգրկվել մեկնարկային կազմում, սակայն վերջին շաբաթների ընթացքում Յուրան ու Ռոմանը փորձում են հետ բերել կորցրածը: Ես յուրաքանչյուր մարզմանը հետեւել եմ նրանց: Պետք է աստիճանաբար գործենք, որպեսզի նրանց ներգրավենք խաղի մեջ եւ մեր հարձակման գիծը դարձնենք ավելի հզոր: Այս խաղում տեղի էին ունեցել փոփոխություններ: Մովսիսյանն ու Շիրոկովը խաղադաշտ դուրս եկան երկարատեւ դադարից հետո: Պետք է մանրամասն վերլուծենք, թե ինչպես նրանք խաղացին",- Յակինի խոսքը մեջբերում է "Սպորտ Էքսպրեսը":
Այսպիսովª Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողները "հարկադրական պարապուրդից" հետո աստիճանաբար վերադառնում են խաղադաշտ: Մինչ Մովսիսյանը խաղի մեջ հայտնվեց եւ արդեն լավ մարզավիճակի է վերադառնում Հենրիխ Մխիթարյանը, ով նույնիսկ հասցրել է տեղ գտնել Spox.com-ի հրապարակած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում: Բայց նաեւ Հենրիխը վերջինª  Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի "Բորուսիա"-"Հանովեր" խաղում տհաճ միջադեպի մեջ հայտնվեց. խաղի ընթացքում Մխիթարյանի եւ թուրք ֆուտբոլիստ Ցեյհում Ղուլսելամի միջեւ բախում տեղի ունեցավ: Արդյունքումª հայ ֆուտբոլիստը հայտնվեց խոտածածկին, ինչը թուրք ֆուտբոլիստը որակեց որպես սիմուլյացիա եւ քաշքշուկ սկսեց: Բախման պատճառով երկուսն էլ ստացան դեղին քարտ, սակայն հանդիպման վերջնամասում Ցեյհում Ղուլսելամը նաեւ հեռացվեց խաղադաշտից:
Մի խոսքովª մնում է, որ Արաս Օզբիլիսը վերադառնա խաղադաշտ, ինչը կամբողջացնի մեր Ազգային ընտրանու կազմը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ