Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ԻՐԱՎՈՒՆՔԻ" 25-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆ ԱՆՑԱՎ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Արխիվ 12-16

"ԻՐԱՎՈՒՆՔԻ" 25-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆ ԱՆՑԱՎ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ


Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ "Իրավունք" թերթի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բարձրաստիճան հոգեւորականներ, մշակութային, հասարակական գործիչներ եւ այլք: Հոբելյանական երեկոն սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ օրհնությամբ: Ողջ երեկոյի ընթացքում ֆիլմի տեսքով հատվածաբար ցուցադրվեց թերթի 25 տարիների կատարած աշխատանքը` հիմնադրման օրվանից մինչ օրերս: Երեկոն իրենց կատարումներով ու շնորհավորանքներով ջերմացրին հայ էստրադայի ներկայացուցիչներ` Շուշան Պետրոսյանը, Էրիկը, Վրեժ Կիրակոսյանը, Մերի Մնջոյանը, Ռուսլան Էյլազյանը, Լուսինե Կչոզյանը, Տիգրան Հայորդին, Արման Վարդանյանը:

"ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԼՔԻ
ԻՄ "ՓԱՆՋՈՒՆԻՆ""


Տոնակատարության համերգային մասն ազդարարեց ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ "Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ" երգով: Երգի կատարումից հետո "Իրավունքին" ուղղված շնորհավորական իր խոսքում տիկին Պետրոսյանը նշեց, որ երբեք չի լքի իր սիրելի "Փանջունին" ու 25-ամյա "Իրավունքին" մաղթեց. "Շնորհավորում եմ արդեն հասուն պատանի 25-ամյա "Իրավունքին"` այս հրաշալի, տոնական օրվա` տարեդարձի առթիվ, գրքի շնորհանդեսի համար էլ եմ շնորհավորում: Պարոն Բաբուխանյան, սրանք ձեր զավակներն են: Եվ ունեմ իմ շատ անձնական շնորհակալությունն "Իրավունք" թերթին, որն անպատվեր եւ անաչառ լուսաբանել է գործունեությունս` իմ պատգամավորական աշխատանքի տարիներին: Ինձ համար շատ բարձր են գնահատվում "Իրավունքի" լրագրողներն իրենց բարեկիրթ վարքով, իրենց զուսպ կեցվածքով, որոնց հանդիպում եմ յուրաքանչյուր նիստի ժամանակ, ինչի համար շնորհակալ եմ: Շնորհակալ եմ` լավ հայերենի համար, շնորհակալություն` երկխոսությունների, ակնարկների, վելուծությունների համար, որոնք տեղ են գտնում "Իրավունքի" էջերում":

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներն իրենց շնորհավորանքն այլ կերպ արտահայտեցին երիտասարդ դերասանուհիներ ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ՆՈՒՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ ՅՈՒԼՅԱ ԺԴԱՆՈՎԱՆ` հատուկ "Իրավունք" թերթի համար մի ինքնատիպ երաժշտական համար էին պատրաստել. հատված "Մորգանի խնամին" ներկայացումից, սակայն միանգամայն այլ տարբերակով` ներկայացման հերոսուհի Նատաշան` երկու պարուհիների հետ միասին, իր ջերմ խոսքերն էր հղում ու գովաբանում "Իրավունքին", ինչը շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից:

ԷՐԻԿԸ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՑ
ՄԻԱՅՆ ԵՐԳԵԼՈՎ


Երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ չսահմանափակվեց միայն երգի տեսքով շնորհավորելով, կատարումից հետո թերթին հղեց իր բարեմաղթանքներն ու նշեց. "Շնորհավորում եմ "Իրավունքի" 25-ամյակը եւ շնորհակալ եմ, որ հաճախ ինձ էլ անդրադառնում են թերթի էջերում եւ ներկայացնում իմ նորություններն ու գործունեությունը":

ՈՂՋ ԵՐԵԿՈ ԲԵՄՈՒՄ ԷՐ ԵՐՎԱՆԴ
ԵՐԶՆԿՅԱՆԸ


Իսկ երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ "Իրավունքի" հոբելյանը շնորհավորեց իր նոր կատարմամբ` "Կանչ Հայրենյաց" երգն առաջին անգամ հնչեց` ի պատիվ "Իրավունքի" հոբելյանի: 25-ամյա թերթի ողջ միջոցառման ընթացքում բեմում էր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախումբը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԻ գլխավորությամբ: Նվագախմբի կատարմամբ` հյուրերը վայելեցին հայ մեծանուն կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ:

ՀԱՆԴԻՍԱՎԱՐ
ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ "ԻՐԱՎՈՒՆՔԻՆ" ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԱՆԱԿՆԿԱԼ ԿԱՏԱՐՄԱՄԲ


"Իրավունքին" ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքերն ուղեկցվում էին անակնկալներով, պարգեւներով ու պատվոգրերով` լրատվական դաշտում օբյեկտիվության ու անաչառության, ինչպես նաեւ միշտ ժողովրդի կողքին լինելու համար: Հոբելյանական երեկոյի հանդիսավար ԿԱՐԵՆ  ՔՈՉԱՐՅԱՆԸ թերթին ուղղված իր շնորհավորանքը արտահայտեց յուրահատուկ ձեւով` նա կատարեց Կոնստանտին Օրբելյանի "Սերը չի ծերանում" ստեղծագործությունը:

ԲՈԼՈՐ ՀՅՈՒՐԵՐԸ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ
ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ


Չնայած իր երիտասարդ տարիքին` "Իրավունքը" իր գործունեության շնորհիվ հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, այդ էին վկայում տարբեր երկրներում բնակվող մտավորականների ու քաղաքական գործիչների շնորհավորանքները եւ բարեմաղթանքները:
Հոբելյանական երեկոյի 2,5 ժամն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ վերջում բոլոր հյուրերը հավաքվեցին տոնական սեղանի շուրջ` մեկ գավաթ գինի բարձրացնելով` "Իրավունքի" հետագա հաջողությունների կենացը խմեցին:
"Իրավունքի" 25-ամյա հոբելյանական երեկոն կայացավ նաեւ հովանավորների շնորհիվ` գլխավոր հովանավոր "Շահնազարյան" գինու-կոնյակի տուն ՍՊԸ, աջակիցներ` "Աուռա" գրուպ, "Բրաբիոն" ֆլորա սերվիս,"Կարաս" Արմավիր Վինյադ եւ "Չանախ" կաթնամթերք: Ինչպես նաեւ ինֆորմացիոն աջակիցներ` Հանրային հեռուստաընկերություն, "Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի", "Արգումենտի նեդելի վ Արմենիի" թերթեր եւ "Զարուհի" ամսագիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ