Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԽՈՐԹ` ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ "ԱԼԲՈՒՑԻՏԸ"

Արխիվ 12-16

ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԽՈՐԹ`  
ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ "ԱԼԲՈՒՑԻՏԸ"


- Դեղատնից գնել եմ կոկորդի համար "Ալբուցիտ" եւ վստահ լինելով, որ դա կօգնիª խմել եմ: Սակայն խմելուց ընդամենը տասը րոպե հետո միանգամից ճնշումս բարձրացավ ու անսովոր դողէրոցքի մեջ ընկա: Նշեմ, որ այն խմելուց հետո նկատեցի, որ դեղատուփի վրա գրված է "Արտաքին օգտագորման համար": Խնդրում եմ բացատրել, թե "Ալբուցիտ" փոշին ինչպե՞ս կարելի է օգտագործել արտաքին օգտագործման համար, եւ ինչո՞ւ դեղատներում դրա մասին չեն զգուշացնում:
Ա. Անանիկյան, Ք. Երեւան
Հարցին պատասխանում է ՀՀ ԱՆ դեղերի բաժնի մասնագետ Անահիտ Մկրտչյանը.
-Նախ ուզում եմ նշել, որ "Ալբուցիտի" երկու տեսակ կա` մեկը` աչքի կաթիլներ, մյուսըª կոկորդի համար փոշի: Այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, բայց ճնշում բարձրացնել չի կարող: Հնարավոր է` այս դեպքում ճնշման բարձրացումը համընկել է դեղի օգտագործման հետ: Սակայն պետք է նշեմ, որ ինձ եւս խորթ է "արտաքին օգտագործման համար" նախատեսված "Ալբուցիտը" եւ ավելի ստույգ տեղեկատվություն տալու համար ես կդիմեմ փորձագիտական կենտրոն եւ հավելյալ Ձեզ կտեղեկացնեմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ