ԳԱՅԼԵՐԸ ՍՊԱՆԴ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Արխիվ 12-16Երեկ գիշերը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում գայլերը հոշոտել են 180 մանր եղջերավոր անասուններից 40-ին, 124-ը եւ 1 խոշոր եղջերավոր անասուն անհայտ կորել են, իսկ 16-ը հայտնաբերվել են կենդանի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Զոլաքարի գյուղապետ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ.
- Կորուստները շատ մեծ են, ընտանիք կա, որ կորցրել է 72 ոչխար, եւ հենց այդ մանր ու միջին եղջերավորներն էին ընտանիքի միակ եկամտի աղբյուրը: Անասուններին ամբողջ տարի էրեխեքի պես թանկ-թանկ պահել են գյուղացիները ու էսօր գայլերի պատճառով կանգնել են փաստի առաջ: Այս պահին սպասում ենք, որ վնասի վերջնական չափը ճշտենք: Մազպետարանը հնարավորության սահմաններում խոստացել է աջակցել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
