Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Վերջին հանրահավաքին զարմանալիորեն հայտնվեց բավականին տեւական ժամանակ "թռած ման եկող" ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ու ինչ ասած լինի Վարդան Սիվիլիթասիչը` նորից կրկնեց "բոբո" սահմանադրական բարեփոխման մասին հեքիաթը. "Սահմանադրական ավանտյուրայի միջոցով ուզում են երկարացնել իրենց իշխանությունը: Այս համակարգը ջարդել կարելի է միայն իշխանափոխությամբ": Պատկերացնո՞ւմ եք` ժողովրդին ասում են` իշխանափոխություն արա, որպեսզի հանկարծ չփոխեն Սահմանադրությունը, որը քո համար չինական այբուբենի պես բան է: Դե, իսկ ժողովրդին էլ, զարմանալիորեն փորձում են համոզել "հորս արեւ" տիպի փաստարկներով: Սակայն ինչո՞ւ պետք է ժողովուրդը հավատա այդ կեղծավոր երդումներին:
Իսկ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ ՋԻԱՆԻ ԲՈՒՔԻՔԻՈՆ զարմանալիորեն չի ուզում ունկնդրել "եռյակի" ու, մասնավորապես, Վարդան Սիվիլիթասիչի բաղձանքները եւ կոչ է անում բոլորին դառնալ սահմանադրական բարեփոխման մասնակից. "Պետք է լինի հասարակության կամքը, այլ ոչ թե միայն էլիտայի: Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր կարելի է փոխել, սակայն, եթե առաջացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, այն պետք է իրականացվի: Բայց պետք է իրականացվի հնարավորինս լայն քաղաքական կոնցենսուսի պարագայում, բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին կառուցողական դիրքորոշում գործադել այդ գործընթացում": Դե, հիմա պատկերացրեք Րաֆֆու եւ Լեւոնի վիճակը` չէ՞ որ նրանց համար Վենետիկի հանձնաժողովի կոչը հրամանի զորություն ունի, այդ հանձնաժողովը իրենց վերադասներից մեկն է: Հիմա հաջորդ հանրահավաքին ո՞նց պետք է պնդեն, որ բարեփոխում պետք չէ: Չէ, "եռյակին" չեն սիրում ոչ միայն աղջիկները (ինչպես Պանիկովսկու պարագայում), այլ նույնիսկ եվրոպացիները:
Իսկ ՀՀ-ԼՂՀ արանքում մաքսակետ դնելու մասին հեքիաթը զարմանալի դաժանությամբ քանդեցին ռուսները: Այսպես, ՌԴ մաքսային ծառայության ղեկավար ԱՆԴՐԵՅ ԲԵԼՅԱՆԻՆՈՎԸ պատասխանելով այդ հեքիաթային մաքսակետի մասին հարցին` ասաց. "Մոտակա ժամանակահատվածում նման բան չենք ծրագրում... Վերջերս ես ներկայացուցիչ եմ նշանակել Հայաստանում: Նա շուտով կժամանի Հայաստան: Ըստ ամենայնի, նա կայցելի սահման, սակայն հայ մաքսային աշխատողների աշխատանքներին մենք չենք խառնվի": Լսեցիք, այ դմբո քարոզիչներ` մարդիկ պարզ ասացին, որ հայ մաքսավորների գործերին չեն խառնվելու: Ու ուզում եք` դրեք մաքսակետ, ուզում եք` մի դրեք: Այսքանից ավել ձեզ էլ ի՞նչ ասեն:
Իսկ Քուչակ գյուղում բնակվող հովիվ ՍԵՎԱԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ զարմանալիորեն իրեն որոշեց դրսեւորել որպես իսկական չոբան` բռի, բթամիտ եւ անհասկացող: Նա զարմանալիորեն հարձակվեց ոստիկան Վարդան Գեւորգյանի վրա, կոպալով տուր թե կտաս ոստիկանի ճակատին եւ տիրացավ վերջինիս ծառայողական ատրճանակին: Պահանջվեց եւս ոստիկաններ կանչել, 2 ժամ համոզել իր տանը դիրքավորված չոբանին, որպեսզի այլեւս չկրակի եւ հանձնվի: Դե արի ու հասկացի` չոբանի ինչի՞ն էր պետք ոստիկանի ատրճանակը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, նախիր արածեցնող մեր քաղաքացիներին հորդորենք, որ ընդամենը կատարեն հովվի աշխատանքը, բայց ոչ մի դեպքում չվերածվեն բռի չոբանի:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ