ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀԿ-Ի ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԶԳՈՒՄ Է ԻՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ
Արխիվ 12-16ՀՀԿ-Ի ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԶԳՈՒՄ Է ԻՐԵՆ,
ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ
Արի ու տես, որ երեկոյան ընդդիմություն-իշխանություն լավ էլ հասկանում են իրար: Օրինակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության միակ կին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը երեկ Ավստրիայի Ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ շատ ուրախ եւ երջանիկ էր իրեն զգում ՀՀԿ-ական պատգամավորների կողքին: Սակայն, մինչ ասում, խոսում, ուրախանում էր տիկին Լ. Սարգսյանը, մի քիչ ուշացած եկան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Արդյունքում, Լ. Սարգսյանը ստիպված եղավ "խոսքը շաքարով կտրել" ու միանալ հարազատ խմբակցության գործընկերներին` հենց տեղում կազմելով հրաշալի "եռյակ", բայց, իհարկե, ոչ այնքան ուրախ, որքան ՀՀԿ-ականների մոտ էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
