Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱՅՏՆԻ Է ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏԻ 100 ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ Է ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏԻ 100 ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ  ԱՆՈՒՆՆԵՐԸ


«ArtReview» անգլիական պարբերականը հրապարակել է արվեստի աշխարհում 100 ամենաազդեցիկ մարդկանց անունները:

Ըստ պարբերականի` առաջին տեղում  Լոնդոնի Թեյդ պատկերասրահի տնօրեն Նիկոլայ Սերոտան է, երկրորդ եւ երրորդ տեղերը, ինչպես 2013 թվականին, այս տարի եւս զբաղեցնում են Դեյվիդ Ցվիրները եւ Այվան Վիրտը: Նկարչուհի Մարինա Աբրահամովիչը կանանց շրջանում ճանաչվել է ամեաազդեցիկ կին արվեստագետը: Վարկանշային աղյուսակում նա զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: Այս ցուցակում է հայտնվել նաեւ ուկրաինացի կոլեկցինոեր, «Պինչուկ» արվեստի կենտրոնի ղեկավար Վիկտոր Պինչուկը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի վարկանշային աղյուսակում նշված չէ ռուս որեւէ արվեստագետի անուն:

«ArtReview» պարբերականը հիմնադրվել է 1949 թվականին: Այսօր պարբերականը մեկ տարվա ընթացքոմ հրատարակվում է ինն անգամ եւ տարածվում աշխարհի 28 երկրներում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ