Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԻ ՁՈՒԿ ՈՒՏԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ, ԲԱՅՑ ՉՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԱՅՆ ԲՌՆԵԼ"

Արխիվ 12-16

"ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԻ ՁՈՒԿ ՈՒՏԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ,
ԲԱՅՑ ՉՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԱՅՆ ԲՌՆԵԼ"


Քառօրյայի վերջին երկու օրերին ԱԺ-ում բուռն կերպով քննարկվում է կառավարության ներկայացրած սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը` կից փաթեթով: Փաթեթով առաջարկվում է ստեղծել հարկային խթաններ` հանրապետությունում տնտեսական համաչափ զարգացման համար, մասնավորապես, սահմանամերձ գյուղական համայնքներում առաջարկվում է տնտեսվարողներին ազատել եկամտային, ավելացված եւ շրջանառության հարկերից: Թե ինչու է վերոնշյալ նախագիծն այդքան աղմուկ բարձրացրել, եւ ինչն էր կողմերի հակասության պատճառը, փորձեցինք պարզել ԱԺ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
-ճիշտն ասածª ես այս քննարկումների մեջ հակասություններ չեմ տեսնում, նույնիսկ մոտեցումների մեջ տարբերություններ չկան: Խնդիրը հետեւյալն է. պատգամավորների մի հատվածը գտնում է, որ բացի նախաձեռնությունից, այսինքն` բացի կառավարության նախատեսած արտոնություններից, պետք է ավելացնել նաեւ սահմանամերձ բնակիչների կոմունալ-կենցաղային հոգսերը հոգալու արտոնություններ եւս, մասնավորապես` գազի, լույսի, ոռոգման ջրի, ուսման վարձերի վերաբերյալ: Բայց պետք է փաստեմ, որ հավանաբար մեր գործընկերներից ոմանք տեղյակ չեն, որ կառավարությունը դեռեւս մարտ ամսին որոշում է կայացրել, ըստ որի` այն համայնքները, որոնք գտնվում են թշնամու կրակոցների կիզակետում, եւ այն հողատարածքները, որոնք այդ պատճառով դարձել են անօգտագործելի, առհասարակ ազատված են հողի հարկից: Բացի այդ` վերը նշված համայնքներում սահմանվել են հոսանքի եւ ոռոգման ջրերի հիսուն տոկոս զեղչ: Այսինքնª ոմանք ցանկանում են ավելին, հաշվի չառնելով, որ դա այլեւս արված է: Ընդդմությունն ասում է` դուք էսօր նրանց տվեք մեր պահանջած արտոնությունները` անկախ ամեն բանից, իսկ քաղաքական մեծամասնությունը գտնում է, որ պետք է այդ նույն նպատակին հասնել այլ ճանապարհով` ստեղծել պայմաններ տնտեսության աշխուժացման համար:  Որպեսզի գործարանները ներդրումներ կատարեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ սահմանամերձ համայնքներում, որի համար կառավարությունն առաջարկում է հարկային լուրջ զեղչեր: Այդպիսի զեղչի պայմաններում ցանկացած ներդրող շահագրգռված կլինի իր արտադրությունը տեղափոխել այնտեղ, որովհետեւ նման պայմաններում արտադրություն ձեւավորել նշանակում է ունենալ շատ ավելի մրցունակ ապրանք: Այստեղ ընդդիմությունը ուզում է մարդուն, այսպես ասած, պատրաստի ձուկ ուտել սովորեցնել, բայց չսովորեցնել այն բռնել:
Այսպիսովª մոտեցումների տարբերությունն այն է, որ կառավարությունը առաջնահերթ է համարում ստեղծել նպաստավոր պայմաններ` տնտեսության զարգացման` հետեւաբար մարդկանց եկամուտներն ավելացնելու համար եւ այդ կերպ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները, իսկ ընդդիմության ներկայացուցիչները գտնում են, որ դա այդքան էլ էական չէ:
Պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ այս առաջարկն ուղղակի բխում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերից: Այն է` սահմանամերձ գյուղերի նկատմամբ սահմանել առանձնահատուկ վերաբերմունք` օգտագործելով հարկային քաղաքականության նոր գործիքներ, նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար: Առանցքային թեզերից մեկն էլ այն էր, որ տնտեսական իրավիճակի այդ խզումը` Երեւան եւ մարզեր, պետք է աստիճանաբար վերացնել, եւ հիմա կառավարությունը հետեւողականորեն փորձում է իրականացնել այս գաղափարը: Բավարա՞ր է, անկասկած` ոչ, բայց խիստ անհրաժեշտ է:
- Ուրեմն` ինչի՞ց է այս լարվածությունը. եթե խոսքը միայն մոտեցումների տարբերության մասին է, պետք է պարզապես նստել ու փորձել տեսակետներն իրար մոտեցնել: Վերջին հաշվով, խոսքը սահմանամերձ, կիսապատերազմական գոտու մասին է, որի նկատմամբ քաղաքական խաղերն առավել անթույլատրելի են:
- Ակնհայտ է, որ ընդդիմությունը պետք է փորձի ամեն բան անել, որ կառավարության այս կարեւորագույն նախաձեռնությունը արժեզրկվի, առանձնապես մեծ հնչեղություն չունենա: Բայց հավատացնում եմ Ձեզ, որ սա անհուսալի փորձ է, որովհետեւ վաղ թե ուշ, նույնիսկ հաշված ամիսների ընթացքում ժողովուրդն իր վրա կզգա այս նախաձեռնության պտուղները: Իհարկե, կրկնում եմ, որ այս նախաձեռնությամբ բոլոր խնդիրները չեն լուծվում: Բայց սա շատ լուրջ քայլ է` իրավիճակը բեկելու ուղղությամբ:

"ԱՅՍ 24 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՆՉՔԱ՜Ն ԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹԵԶԵՐ ԼՍԵԼ..."

-Սակայն խորհրդարանական եռյակն էլ խոստանում է հեղափոխություն անել եւ իր ձեւով լուծել այդ հարցերը: Խոստանում են նաեւ հեղափոխության մեկնարկը տալ այսօրվա հանրահավաքին:
- Այս քսանչորս տարիների ընթացքում ինչքան ենք հեղափոխության մասին թեզեր լսել, այնպես որ, եռյակը ոչնչով չի զարմացնում: Իսկ մենք կապրենք շատ հանգիստ, առանց ջղաձգումների, այսօրվա հանրահավաքն էլ կանցնի, ու ոչինչ չի փոխվի: Ես այն քաղաքական գործիչներից եմ, ովքեր գտնում են, որ քաղաքականության մեջ մրցակցությունը շատ օգտակար է. մեզª հանրապետականներիս, ուժեղ մրցակից պետք է, որպեսզի մենք եւս ուժեղանանք: Այդ տեսակետից համակարգային բնույթի կառուցողական ցանկացած ընդդիմություն մեզ ձեռնտու է: Այնպես որ, մենք որեւէ մտավախություն` նման միտինգներից, երթերից, չունենք: Իսկ կոնկրետ իմ մտավախությունն այլ է, երբ այդ ամենը քաղաքականությանը բովանդակություն չի հաղորդում, քաղաքական պրոցեսին որակ չի հաղորդում:
Վերջին հաշվով, եկեք փաստենք, որ ընդդիմությունը իշխանությունների նկատմամբ միշտ ունի մեկ առավելություն` կարող է իրեն անպատասխանատու լինելու շռայլություն թույլ տալ, ինչը չի կարող անել իշխանությունը: Այնպես որ, շատ նորմալ է` թող ընդդիմությունը միտինգ անի, իսկ մենք կաշխատենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ