Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ

 

Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Վերջինս ասաց, որ իշխանափոխությունը հասարակական պահանջ է: Հետաքրքրիր է, պրն Օսկանյանը երբ խոսում է  հասարակական պահանջի մասին, ինչո՞ւ այսպիսի ջատագովությամբ չէր խոսում ու պահանջում մարտի մեկի մեղավորներին բացահայտելու մասին:

Նախկին ԱԳ նախարարը չմոռացավ խոսել ազատ-արդար ընտրությունների մասին: Վարդան Օսկանյանին խորհուրդ ենք տալիս  թարմացնել հիշողությունը, թե ինչպես են ընտրվել ու վերընտրվել ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները, ինչպես էին նրանք ժողովրդի դեմ տանկեր, սառը զենքեր ու մահակներ կիրառում: Երեւի սա է Վարդան Օսկանյանի  պատկերացումն արդար ազատ ընտրությունների մասին:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ