Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ մեկ անգամ եւս զարմանալիորեն ապացուցեց, որ ՀՀՇ-ականը մնում է ՀՀՇ-ական: Մարդ ուզում է մոռացած լինել ե՛ւ ՀՀՇ կոչվող երեւույթի մասին, ե՛ւ ԼՏՊ-ի իշխանության մութ ու ցուրտ տարիները, սակայն սրանք ամեն ինչ անում են` դա կրկին հիշեցնելու համար: Սույն պատգամավորը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ այնքան հունից հանեց Արմեն Աշոտյանին, որ նախարարը հիշեց ՀՀՇ-ականների հին մեղքերը` բարձրագույն կրթության ոլորտում. "90-ականների սկզբից եք թույլ տվել բացել տասնյակ բուհեր, որակը երբեք չեք ստուգել, տվեք գունավոր թղթերի վրա տպած դիպլոմներ` թղթի թափոններ, սփռվել են աշխարհով մեկ, ու հիմա թուղթ ենք ստանում Ֆրանսիայից, թե ըսենց թուղթ ենք ստացել: Լավ է, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունով համալսարան չեք բացել: Ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով ՀՀ դիպլոմները չեն ճանաչում Իրանում եւ այլուր: Էնքան խեղված ճակատագրեր կան այդ բուհերի պատճառով": Ինչեւէ, զարմանալով հանդերձ, չենք կարող չհամաձայնել Աշոտյանի հետ` ԼՏՊ-ի անվան համալսարանի հարցում: Իրոք, պետք է փառք տալ Բարձրյալին, որ այդպիսի համալսարան չի բացվել: Թե չէ պատկերացնո՞ւմ եք, ինչ խարան կլիներ բազում երիտասարդների համար` ունենալ դիպլոմ` Տեր-Պետրոսյանի անվան բուհ ավարտելու մասին:
Որ խոսքը գնաց կրթության ոլորտի մասին, չենք կարող չհիշատակել եւ օժանդակ դասագիրք կոչվող այլանդակությունների մասին: Երբեմն ամբողջ "Ֆեյսբուքը" պայթում է վրդովմունքից` այս կամ այն այդպիսի "դասագրքից" որոշ  էջերի նկարներ հրապարակվելու ժամանակ: Ինչեր ասես այդտեղ կան` ե՛ւ անասնական դաժանությունը խրախուսող բանաստեղծություններ, ե՛ւ մանուկներին սեքսի բոլոր նրբությունները բացատրող գրքեր, ե՛ւ այնպիսի աղբ, որը մեկ կիլոմետրից նույնիսկ չի կարելի երեխային ցույց տալ: Բազում դպրոցական դասագրքերի հեղինակ ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ իրավացիորեն նշում է, որ թեեւ նախարարության կողմից այդպիսի աղբը չի հաստատվում, եւ դրա պաշտոնական մուտքը դպրոց բացառվում է, սակայն "ցանկացած հրատարակչություն կարող է վերցնել որեւէ երկրի մի գիրք, դրանք թարգմանել տալ, հետո էլ դնել գրախանութներում վաճառքի, եւ դեռ գիրքն էլ որակել օժանդակ գրականություն... Այդ մարդկանց պատժելու մեխանիզմ չկա: Ավելին, նրանց շահերը պաշտպանում են Սահմանադրությամբ հռչակված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին դրույթներով": Դե ինչ, ժամանակն է իրոք խստագույն վերահսկողություն սահմանել գրահրատարակչության նկատմամբ, որ գոնե կատարյալ աղբն ու անբարոյականությունը մանկական գրքի անվան տակ չընկնի մանուկների ձեռքը: Թող գոնե աղբը դուրս չգա համացանցի սահմաններից` որեւէ ծնող դժվար թե սխալմամբ համացանցային նյութը իր երեխային օժանդակ դասագրքի տեղ մատուցի:
Հիշո՞ւմ եք, Դոգ մականունով սկանդալային ոստիկանին` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ: Նա, որ անասնական կոպտությամբ վարվել էր լրագրողուհու հետ, ինչի համար պաշտոնանկ էր արվել, բայց որոշ ժամանակ անց հայտնվել Շենգավիթի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնում: Ժամանակին նաեւ շատ էր քննարկվում նրա կողմից համացանցում զետեղված դրական խոսքը` համասեռամոլների հասցեին: Եվ ահա նա ձերբակալված է, եւ ինչի՞ համար: Պարզվում է, որ նաեւ օգտագործելով իր կողմից բացած կայքը, զբաղվել է դրամաշորթությամբ եւ խայտառակ անելու սպառնալիքով մարդկանցից փող կորզել: Երբ նրա դեմ քրգործ հարուցվեց, ապա շարունակեց իր գարշելի շանտաժային գործողությունները` ինչ-ինչ տեսասկավառակներով վազեց Բաղրամյան 26, հետո էլ հացադուլ հայտարարեց: Դե ինչ, ազատության մեջ գտնվող եւ լիազորություններով օժտված մի սրիկա պակասեց:
Ինչեր ասես, որ չեն մոգոնի միջազգային ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ կորպորացիաները` սեփական գերշահույթն ավելացնելու համար: Քանի որ, կարծես թե, վիագրան վերջերս այդքան էլ լավ չի վաճառվում, հիմա էլ զարմանալիորեն պատվիրել են "գիտական հետազոտություն", որն իբր ապացուցում է, որ վիագրան երկարատեւ եւ կանոնավոր օգտագործման պարագայում պաշտպանում է սիրտը տարատեսակ հիվանդություններից: Դա անշուշտ սուտ է, քանզի շատ երկրների սկանդալային դեղին լրատվամիջոցներում կարելի է բազում պատումներ գտնել, թե ինչպես "սեքս գիգանտ" լինելու նպատակով վիագրան չարաշահողները շատ հաճախ մահացել են հենց սրտի կաթվածից: Ինչեւէ, նշենք որ էբոլայի մասին սարսափ պատկերները, ուր պատկերված են գրեթե տիեզերագնացի հագուստով բժիշկներ, նույնպես միանշանակ նպատակ են հետապնդում` երբ հետագայում "հայտնաբերվի" պատվաստանյութը դրա դեմ, դա կարողանան ամբողջ աշխարհի վրա նաղդել` օգտվելով տարածված վախից: Բայց դրական զարմանքով պետք է շնորհակալություն հայտնենք ՀՀ առողջապահության նախարարությանը` էբոլայի մասին պարզ բացատրական պաստառներ թողարկելու համար: Այդ պաստառներից իմանում ենք, որ էբոլան օդով, ջրով ու սննդի միջոցով չի փոխանցվում, եւ փոխանցվում է միայն հիվանդի կամ հիվանդությունից մահացածի արյան կամ արտազատումների միջոցով: Այնպես որ, հարգելի համաքաղաքացիներ, պահպանեք հիգիենայի տարրական կանոնները, եւ այդ դեպքում անգամ էբոլայի համաճարակի աֆրիկյան կենտրոնում կարող եք թքած ունենալ էբոլայի վրա:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ