Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՌՅԱԿՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԵՌՅԱԿՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ ԵՆ


Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ առաջացած վեճը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Անցած երկու շաբաթում նրանց հարաբերությունները էլ ավելի են սրվել: Սակայն անհամաձայնություններ են ծագել նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՀՇ-ի (ՀԱԿ-ի) միջեւ այն կապակցությամբ, որ ԼՏՊ-ն առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու, հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի եռյակի հետ:
Այդ հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում, եւ հատկապես դրանից խիստ վրդովվել են պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի դերակատարության վերաբերյալ ԲՀԿ-ի ու ՀՀՇ-ի միջեւ բանավեճ է եղել դեռեւս մինչեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, երբ ԼՏՊ-ն այցելեց ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանի մոտ` կոնյակի գործարան: Դեռ այն ժամանակ հանդիպման ընթացքում վեճ ծագեց Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, երբ առաջինը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ունենա մեծ դերակատարում գործընթացներում, իսկ ՀՀՇ-ի առաջնորդը հակադրվում էր դրան: Այնուամենայնիվ, այս հարցի շուրջ վերջնական որոշում ընդունված չէր, եւ հանրահավաքում ԼՏՊ-ի հայտարարությունը ԲՀԿ-ն դիտարկում է որպես պայմանավորվածությունների խախտում: Ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է տարանջատել ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանից եւ օգտագործելով ԲՀԿ-ի ֆինանսական, մարդկային ռեսուրսները` ինքը դառնա ներկայիս եռյակի առաջնորդ, ունենալով շատ ավելի մեծ փորձ քաղաքական ինտրիգներում, քան Գագիկ Ծառուկյանը: Մյուս կողմից` ԼՏՊ-ն հասկանում է, որ իր ծրագիրը կձախողվի, եթե նա չկարողանա տարանջատել ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանից: Այդ դեպքում X պահին, որպես շարժման առաջնորդ, ի հայտ կգա Ռոբերտ Քոչարյանը, իսկ  իրեն` ԼՏՊ-ին, կմնա երկրորդական դերակատարությունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ