Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ «ԲՈԲՈՆԵՐԻ» ԵՎ ՀՅԴ-Ի ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ «ԲՈԲՈՆԵՐԻ» ԵՎ ՀՅԴ-Ի ՄԱՍԻՆ

 

Հերթական անգամ տապալվեց ոչ իշխանական «եռյակի» արտահերթ նիստ հրավիրելու անասելի ցանկությունը: Այս անգամ նրանց նույնիսկ չաջակցեց ոչ վաղ անցյալում համախոհ համարվող ՀՅԴ-ն: Ավելին` նույնիսկ ՀՅԴ ղեկավարության կողմից այս նախաձեռնությունն արժանացավ քննադատության, քանի որ «եռյակը» ՀՅԴ-ին դեմ էր տվել  մի փաստաթուղթ եւ պահանջել, որպեսզի ստորագրվի: «Եռյակի» ուրացումը ՀՅԴ-ի կողմից եւ վերջիններիս իրավացի նեղսրտումն ընդունեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով երեկ «եռյակի» ուժերի քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց. «Չեմ կարող չասել, մենք իսկապես պայմանավորվել էինք Դաշնակցության հետ, որպեսզի 12 կետերի հետ կապված` «քառյակի» նիստ հրավիրեինք: Ցավոք սրտի, մենք չպաշտպանեցինք մեր այդ պայմանավորվածությունը, ինչը, բնականաբար, որոշակիորեն շատ ընդգծված լուրջ գնահատականի արժանացավ մեր գործընկերների` Դաշնակցության կողմից: Ինչ-որ տեղ հասկանալի է, եթե ինչ-որ փաստաթղթի տակ որեւէ մեկը պետք է ստորագրի, պետք է նախ այդ քաղաքական ուժը մասնակցի այդ փաստաթղթի ձեւավորմանը»: Ապա Ռ. Հակոբյանն անդրադարձավ ՀՅԴ-ական այն խոսակցություններին, թե «եռյակը» բանակցում է իշխանությունների հետ. «Եթե բանակցություններ չլինեն, չեմ պատկերացնում` ինչ կլինի այս պետության մեջ: Բայց մի ձեւակերպումը հետաքրքիր էր, որ ասել են, թե «նրանք էլ են բանակցում», այսինքն` մենք բանակցում ենք, նրանք էլ են բանակցում. մոտավորապես այսպես: Բայց ես դրա վրա չեմ կենտրոնանա, որովհետեւ մենք իսկապես չենք բանակցում: Համենայն դեպս, ես չեմ տեսել կամ գոնե տեղյակ չեմ: Եվ «Ժառանգության» անունից կարող եմ ասել, որ իշխանության հետ որեւէ բանակցային գործընթաց չկա: Բայց մյուս կողմից այդպես «բոբո» մի դիտեք բանակցությունը: Եթե վաղը անհրաժեշտ լինի միասին քննարկել պետությունն այս վիճակից դուրս հանելու հարցը, դա նորմալ քաղաքական մշակույթ է...»: Ի դեպ, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, եթե անգամ «եռյակը» այս անգամ էլ միասնական ծրագիր չունենա, միեւնույնն է, հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին «Ժառանգությունն» ու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու են: Այսքանից հետո մազոխիստական տպավորություն է թողնում վերոնշյալ կուսակցությունը: Ինչքա՞ն կարելի է կանգնել երկու ուժերի կողքին, ով ոչ թե քեզ փոքր եղբոր տեղ է դնում, այլ ընդհանրապես արհամարհում է, ինչպես ցույց տվեց հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ