Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. "ԵՍ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՍՊԱՍԵԼ"

Արխիվ 12-16

ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. "ԵՍ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒՆ
ԵՐԲԵՔ ՉԵՄ ՍՊԱՍԵԼ"


Հաճախ է խոսվում Մնջախաղի թատրոնի սեփական տանիք ու տարածք ունենալու խնդրի մասին, բայց քչերն են կենտրոնանում թատրոնի կադրերին ու անհատականություններին: Օրինակ, վերջերս Ծաղկաձորում տեղի ունեցած Մնջախաղի փառատոնի ժամանակ օտարերկրյա մնջախաղացների կողքին կրկին բեմում փայլեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, 67-ամյա մնջախաղաց Յուրի Կոստանյանը, ով ցույց տվեց մեր հյուրերին ու հանդիսատեսին, թե ինչպես պետք է մնջախաղացը շարժվի եւ մինչեւ որ տարիքը կարող է շարժվել բեմում: Էլ չենք ասում, թե ինչպես վերջինս ներկայացման վերջում նետեց իրեն մոտակա շատրվանների մեջ ու իմպրովիզային յուրահատուկ էֆեկտ հաղորդեց երեկոյին: Եկեք համաձայնենք, որ մեր երիտասարդ մնջախաղացներից ու դերասաններից ոչ բոլորն են դեռեւս երիտասարդ տարիքում նման առույգությամբ խաղում, ինչ մնաց թե հասնեն այդ տարիքին: Այնուամենայնիվ, թե ինչն է պատճառը, որ նոր սերնդի մեջ չկան մրցակիցներ, "Իրավունքը" պարզեց հենց ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՑ:

"ՋՈՒՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ
ՄԻ ՏԵՂ ԿԱԹԻ` ՔԱՐԸ ԿԾԱԿԻ
"

-Մրցակիցներ կան, պարզապես նոր սերունդը հետեւողական մի ուղղություն հասկացողությունը վերցնելու տեսանկյունից թերանում է, չհասկանալով, որ ջուրն անընդհատ մի տեղ կաթի` քարը կծակի: Իրենց պետք է համոզել, որ մտնեն այդ երեւույթի մեջ եւ շարունակական, չշտապեն ճանաչում, համբավ ունենալ, այն ինքն իրեն կլինի, եթե դու ամենօրյա գործընթացի մեջ լինես: Ասենք, ես քարտաշ եմ, ամեն օր քար եմ տաշում, ես մի տարում վարպետ կդառնամ, իսկ այն մեկը, ով չի ուզում մի ուղղությամբ գնալ, նա 5 տարում էլ վարպետ այդպես էլ չի դառնա:
- Պարոն Կոստանյան, Մնջախաղի փառատոնի ընթացքում Հայաստան էին եկել տարբեր երկրների մնջախաղացներ: Եթե համեմատականներ անցկացնենք, մենք շա՞տ հետ ենք:
- Մի քիչ դժվար է ինքդ քեզ համեմատել: Տեխնիկայի առումով ճապոնիան ավելի հարուստ է, ասելիքի խորության եւ այլնի տեսանկունից` չեմ կարող այդպես ասել, բայց մենք այդ առումով ուժեղ ենք: Օրինակ ճապոնացին շատ գեղեցիկ թեմա է վերցնում, բայց չի կարողանում մատուցել այնպես, ինչպես մենք ենք կարողանում մատուցել:

"ԿԱՆ ՆԱԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԻ
ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ"


-Հարցազրույցներում պարոն Դադասյանը հաճախ է խոսում, որ մնջախաղի դերասանուհիներն ամուսնանալուց հետո երբեմն թողնում են կարիերան: Այդ  խնդիրը կարծես հավերժակա՞ն է մնջախաղում:
- Այդ խնդիրը մշտական կլինի, բայց գոյություն ունեն տեսակներ: Օրինակ  Նարինե Գրիգորյանը, ում հետ խաղում ենք "Շրջանակից դուրս" ներկայացման մեջ: Նա երիտասարդ դերասանուհի է, հետաքրքիր ռեժիսոր, բայց արդեն վաստակավոր արտիստ: Վերջերս մի ներկայացում բեմադրեց Համազգային թատրոնում "Լյու-Բոֆ", եւ գիտե՞ք, թե ինչպես է այդ ներկայացումը հանձնել, մինչեւ ծննդաբերության նախորդ օրը փորձել է  հանձնել ներկայացումն ու գնացել ծննդաբերության: Եվ կարճ ժամանակ անց ծննդաբերելուց հետո կրկին վերադարձել թատրոն ու խաղացել ներկայացումը: Ես այդ օրինակը բերեցի, որ հասկանալի լինի` կան նաեւ այդ կարգի երեւույթներ:

"ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ
ՊԱՏՃԱՌԸ ՔՈ ՄԵՋ ՓՆՏՐԻՐ"


-Ասում են` Մնջախաղի թատրոնում վաստակ ունեցող  արտիստները տեղ չունեն: Իսկ իրականո՞ւմ:
- Բացարձակ, ինքս արդեն օրինակ եմ, թույլ են տալիս, այն էլ ինչպես: Ես մի բան կասեմ, եթե ինչ-որ բան է տեղի ունենում, առաջին հերթին  անդրադարձիր, թե որտեղ է գաղտնիքը, իսկ դժվարությունը կամ պատճառը քո մեջ փնտրիր, ոչ թե քեզնից դուրս: Եթե մեկը վատն ասաց իմ մասին, ես կփնտրեմ իմ մեջ, ոչ թե ասեմ` վատ մարդ է, որովհետեւ ինձ վատ բան ասաց: Ես մի հաղորդում էի ուզում անել` "Իսկ դո՞ւ" վերնագրով: Մեկն ասում է` այս հասարակության մեջ սա այսպես, նա` այնպես, իսկ դո՞ւ, դո՞ւ ինչպե՞ս ես ապրել, որ հիմա  փնովում ես ու մատնացույց անում: Երբ քո մեջ փնտրում ես ճշմարտությունները, դադարում ես ուրիշներին քննադատել: Նույն էլ մեր թատրոնում: Գուցե ես ալեգորիկ կամ մետաֆորիկ եմ պատասխանում, բայց ամեն մարդ թող իր մեջ փնտրի, թե ինչու է ինքն այդպես` թախտի՞ վրա է, թե գահի: Պիտի վազենք կամ աշխատենք, ոչ թե ասենք` այս ինչ վատ հասարակություն է, ինձ գործ չի տալիս, որ աշխատեմ, կամ էլ` երկիրը երկիր չէ:

"ԱՐՎԵՍՏԻ ԱՐԺԵՔԸ ԹԱՔՆՎԱԾ Է ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ
ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ"


-Այնուամենայնիվ, այսօր բազմավաստակ գործիչը Հայաստանում գնահատվա՞ծ է, ու արդյո՞ք լավ ժամանակներ ենք ապրում` արվեստի առումով:
- Ես գնահատվելուն երբեք չեմ սպասել: Մի քիչ ինդիվիդուալ եմ պատասխանում, բայց սովորել եմ Նարեկացուց: Գուցե մի քիչ դաժան հնչի, բայց արվեստի արժեքը թաքնված է արվեստագետի տառապանքների մեջ, ոչ թե իր էյֆորիայի ու խնջույքների:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ