Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բացահայտել է մարդկային օրգաններ հայթայթող եւ վաճառող միջազգային հանցախմբի գործունեության փաստերը: Հանցախումբը "միջազգային" էր ե՛ւ իր անդամների, ե՛ւ իր զոհերի բազմազգությամբ: Զոհերին հանցագործները գտնում էին գյուղական վայրերում: Հասկանալի է, որ հիմնական թիրախ էին հանդիսանում սոցիալապես անապահով անձինք: Հավաքագրելուց հետո "դոնորները" ուղարկվում էին Ասիա ու Լատինական Ամերիկա, որտեղ էլ կատարվում էին պատվաստումները: Ըստ իրավապահներիª վերջին 5 տարիների ընթացքում իրենց օրգաններից զրկվել էին 25 մարդ: Դրանց թվում էին Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ռուսաստանի քաղաքացիները:


ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ՈՒՇԱՑԱԾ


Օմսկում 8-ամյա դպրոցական էր ինքնասպան եղել այն ժամանակահատվածում, երբ նրա մայրը գնացել էր խանութ: Ռուսական լրատվամիջոցները փորձում են բացահայտել մանկահասակների ինքնասպանության հաճախացած դեպքերի պատճառները: Այս դեպքում ուշադրություն էր դարձվել այն հանգամանքի վրա, որ մանկիկի դիակի կողքը կիմոնոյ էր հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ` "Ինքնասպանության հասցնելը" որակումով հարուցվել է քրեական գործ:
Երեխայի ծնողնե՞րն են մեղավորները:
Բոլոր դեպքերում, ծնողներն արդեն իսկ կրել են ամենածանր պատիժը, եւ անկախ իրավապահների ու փորձագետների եզրակացությունիցª նրանք դատապարտելու են իրենց...
Թեկուզ այն բանի համար, որ երեխան այնչափ խորն էր գտնվել վիրտուալ իրականության մեջ, որ սոցիալական ցանցի իր էջում գրանցել էր հերթական հաջողությունը վիրտուալ խաղում` նոր մակարդակը հաղթահարելու առնչությամբ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ