Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՄԻԱՅՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ 109 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՍՏԱՆԱ 270-280 ՄԻԼԻՈՆ

Արխիվ 12-16

ՄԻԱՅՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ 109 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՍՏԱՆԱ 270-280 ՄԻԼԻՈՆ

"Իրավունքն" արդեն առիթ ունեցել է ներկայացնելու տարբեր քաղաքական գործիչների տեսակետները այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի 2015 թվականի բյուջեի վրա Եվրասիական միությանն անդամակցությունը, եւ արդյոք այդ փաստը հաշվի առնվե՞լ է բյուջեն կազմելիս, թե ոչ: Այս թեմայի շուրջ մեր հաջորդ զրուցակիցն է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ով համոզված է, որ ԵՏՄ-ին անդամագրվելով` պետբյուջեում, անշուշտ, դրական փոփոխություններ կլինեն.
-Ինչ խոսք, այդ հարցի պատասխանը ավելի հստակ կտրվի, երբ մենք վավերացնենք այդ պայմանագիրը: Օրինակª ավելացված արժեքի հարկը սահմանի չի գանձվելու: Կամ հասարակ օրինակ ես Ձեզ բերեմ, որպեսզի առայժմ այդքանով սահմանափակվեք, իսկ ավելի լայնածավալ տեղեկություն ես Ձեզ կտամ պայմանագիրը վավերացնելուց հետո: Տեսեք, մաքսատուրքերի մասնաբաժինը ՀՀ-ի բյուջեի մեջ կազմում է, եթե չեմ սխալվում, 3,8 տոկոս` 109 միլիոն դոլար: ԵՏՄ-ին միանալով միութենական ընդհանուր մաքսատուրքից մեզ հասնող մասնաաժինը կազմում է 1.13 տոկոս: Եկեք հաշվենք` անցած տարի այս երեք երկրները միմյանց մեջ վերաբաշխել են 226 միլիարդ դոլար, եթե անգամ համարենք, որ Հայաստանի մաքսային գումարները այնտեղ եւս կավելանան, եվ վերաբաշխման ժամանակ մենք կստանանք մոտավորապես 270-380 միլիոն դոլարի չափ գումար: Այսինքնª միայն այս մեկª մաքսատուրքի գծով եկամտային մասի տարբերությունը կազմում է մոտ 2,6 անգամ ավել. եթե մինչ ԵՏՄ-ին անդամակցությունը ստանում էինք 109  միլիոն դոլար, հիմա կստանանք առնվազն 270 միլիոն դոլար, որը մտնելու է պետբյուջեի մեջ:
Մեկ այլ օրինակ եւս, այն ապրանքները, որոնք գալիս էին ԵՏՄ անդամ երկրներից եւ սահմանի վրա հարկերը գանձվում էին, ապա հիմա դրանք գանձվելու են հետագայում: Այսինքն, եթե հիմա մենք վճարում ենք միանգամից սահմանի վրա, ապա անդամագրվելուց հետո կվճարենք այդ ապրանքներն իրացնելուց հետո:
- Ժամանակին հատկապես շատ խոսվեց ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի տոկոսների սպասվող թռիչքի մասին, որը կհանգեցնի ներքին գների աճի...
- Հիմա տոկոսներն այդքան էլ քիչ չեն` 32 տոկոս: Եթե հաշվի առնենք շքեղության հարկն էլ, որը հանեցինք, համարյա նույն բանն է: Եվ չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացու համար ամենամտահոգիչը մեքենաների վրա եկած մաքսատուրքերի խնդիրն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ