Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Հիշո՞ւմ եք ռուս դասականների ստեղծած մշտապես երազող, բայց ոչնչի չհասնող Մանիլովի կերպարը: Այ, զարմանալիորեն ՀՀ քաղաքական Մանիլովի դերը ստանձնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ. "Ժողովրդի մեջ մեծ հույս է արթնացել` ամբողջ հանրապետությունը, հանրությունը, ժողովուրդը ապրում է սկսված գործընթացով, եւ մենք ժամանակ չունենք սպասելու: Ժողովուրդը չի համբերում` մենք սկսել ենք գործընթացը, որը ոչ մի դեպքում չի կարելի ձգձգել": Անշուշտ, չարժե ծանրանալ  ժողովրդի ասած այն ճշմարտության վրա, որ վռազողը տղա չի բերում, սակայն զարմանքով չենք կարող չհարցադրել` այդ ո՞ր գործընթացի մասին է խոսքը: Ազատության հրապարակում եւ խորհրդարանում սարքած կրկեսային ներկայացումների՞: Ախր, որեւէ ժողովուրդ չի կարող երկար ժամանակ բավարարվել նույն "ցիրկով"` նույն ծաղրածուների կատարմամբ: Գոնե դեմքերը փոխեն, դեկորացիաները փոխեն, համարները փոխեն:
Այնուամենայնիվ, Լ. Զուրաբյանը կարող է գլուխ գովել` մի փոքրիկ հաջողությամբ: Զարմանալի է, բայց փաստ` նրան հաջողվել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ համոզել կազմակերպել խորհրդարանական լսումներ` քաղբանտարկյալների թեմայով: Ճիշտ է, նրան չհաջողվեց համոզել, որ տիկինն իր հանձնաժողովով Շանթ Հարությունյանին ու մյուսներին անհապաղ ճանաչի քաղբանտարկյալ: Բայց, զարմանալի է, թե ինչպես բավականին շատերը հասարակ մասսայական անկարգությունների կազմակերպչին ու մասնակիցներին քաղբանտարկյալի անուն են կպցրել: Ճիշտ է, դատարանում նրանք քաղաքական ելույթներ ունեցան, բայց դա չի նշանակում, որ քաղբանտարկյալ են: Բայց նաեւ զարմանալի է ինչ-որ տեղ եւ դատախազության ու դատարանի կեցվածքը, որ դատեցին ոչ թե զանգվածային անկարգությունների, այլ խուլիգանության համար: Համ էլ, ինչո՞ւ դատարանը մատնացույց չարեց նախաքննական մարմնին, որ առավելագույն դաժանությամբ ոստիկաններին հարվածող ՀԱԿ ակտիվիստները այդպես էլ քրգործի նյութերում չընդգրկվեցին որպես մեղադրյալ:
Որոշ քարոզիչներ ու նույնիսկ քաղաքական գործիչներ փորձում են ժողովրդին հեքիաթով կերակրել, իբր էսօր-էգուց Ադրբեջանը նույնպես կմտնի Եվրասիական միություն, եւ Մոսկվան սկուտեղի վրա նրան կմատունցի Արցախը: Բայց, զարմանալիորեն այդ հեքիաթները պսակազերծեց Ադրբեջանի միլիմեջլիսի առաջին փոխխոսնակ ԶԻԱՅԱՖԵՏ ԱՍԿԵՐՈՎԸ` հրապարակելով Բաքվի դիրքորոշումը. "Ոչ մի, այդ թվում Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու գնով Ադրբեջանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, Ադրբեջանը գերադասում է երկկողմանի հարաբերությունները": Դե, իհարկե, մազութային սուլթանատի առաջնորդը շատ լավ հասկանում է, որ եթե սուլթանատը փորձի հայտնվել ԵՏՄ-ում, ապա հաջորդ իսկ օրը "Բրիթիշ Պետրոլիումը" Իլհամ Արձանիչին կկախի ամենաբարձր նավթային աշտարակից, այն էլ` գլխիվայր: Հո մարդը սեփական գլխից ձեռք չի՞ քաշել, ինչքան էլ սեփական ժողովրդին խաբի, թե շուտով կվերադարձնի Ղարաբաղը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ