Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ ՎԼԱՍՏԻ ՉԵՆ ԳԱ"

Արխիվ 12-16

"ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ ՎԼԱՍՏԻ ՉԵՆ ԳԱ"

Վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունների, ընդդիմության անցկացրած եւ անցկացնելիք հանրահավաքի, ինչպես նաեւ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամագրվելու հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ հետ:
-Պարոն Սարոյան, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ հոկտեմբերի 24-ին իսկական հեղափոխություն է լինելու: Ի՞նչ կասեք այդ առումով:
- Ես ասել ու նորից կասեմ` էս ազգը տասը-քսան հազարով չի, ցնցումներ պետք չի էս երկրին: Էդ քսան, լավ, հիսուն հազար ժողովրդով չի կարելի ըտենց բաների մասին խոսալ: Էդ հեղափոխություն անողները, եթե երկրի վիճակը լավացնելու ձեւը գիտեն, ավելի լավ ա` գան, միանան, դզեն` էդ խեղճ ժողովրդին էլ էս ցրտին ու անձրեւներին չքաշեն, կանգնեցնեն հրապարակում, գոռգոռացնեն: Էդ ժամանակը, ավելի լավ է, ժողովուրդը տրամադրի իրա հացին, օրվա խնդրին: Չի կարա ընտենց բան լինի: Մարդիկ մոռանում են, որ նրանք, ովքեր հեղափոխությամբ եկել են իշխանության, հետո էդ նույն վիճակին էլ իրենք են ընկնում: Չի կարելի հեղափոխությունով իշխանություն վերցնել: Թող սաղ նայեն մեր կողքի` վարդերով հեղափոխություն անող Սահակաշվիլուն, ով երկիրը բերեց հասցրեց եվրոպական ստանդարտների: Բայց էսօր ինքը իրա երկրում հետախուզման մեջ է. ո՞վ կպատկերացներ, որ Սահակաշվիլին ինքը իր իսկ երկրում պետք է հետախուզման մեջ լինի, հաստատ ոչ մեկի մտքով երբեք էդ չէր անցնի: Չեն ուզում մարդիկ հասկանան, որ չի կարելի ըտենց, հեղափոխությունով վլաստի չեն գա, դրա վերջը շատ վատ ա լինում:
Թող ընդդիմությանը չթվա, թե ժողովուրդը չի հասկանում` ով ինչ է ասում, երբ է ասում ու ինչի համար. ժողովրդից լավ դատավոր չկա: Հասկացանք, որ էսօր ով ինչ ասես ու ում մասին ասես` կարա խոսա, բայց ժողովուրդը հո լավ հասկանում է` ով ինչի է ընդունակ, կամ ինչի է ուզում հասնել: Հիմա էլ ոմանք թազա Ամերիկա են ուզում հայտնաբերեն ասելով, թե` տեսեք, ինչ են անում իշխանությունները, մտնում են ԵՏՄ, որ դառնանք Ռուսաստանի գաղութ: Բայց մի հատ նայեք` Եվրոպան, որ սաղ միացել են իրար, ո՞ր մեկն ա մեկի գաղութը, ըտենց բան ո՞նց կարելի է ասել, էսի, ո՞ր դարն է, ի՞նչ գաղութի մասին է խոսքը: Չէ, համաձայն եմ, որ էդ մենակ նախանձ մարդկանց խոսակցություն է, բայց բոլ ա էլի, հասկացանք... Զգալով, որ տնտեսությունը կարող ա լավանա, պիտի լավ լինի, սկսում են անիմաստ խոսել: Թե չէ էսօր ի՞նչ  վիճակ է` երեք միլիոնից ավելի հայ կա Ռուսաստանում, ովքեր ամեն վայրկյան մտածմունքի մեջ են, որ կարող ա վերցնեն` դեպորտ անեն: Հիմա, որ մտնենք ԵՏՄ, մարդիկ ազատ կարան գնան-գան, ազատ աշխատեն: Հետո միշտ հիշի, արգելված պտուղը միշտ քաղցր ա: Հիմա որ Ռուսաստան գնալը, աշխատելը դժվար ա, ավելի շատ են ձգտում գնալ, բայց էգուց, որ ազատ եղավ, սկի չեն էլ գնալու, կամ գնալու են աշխատեն` հետ գան:
- Իսկ, ըստ Ձեզ, մեր իշխանությունները այսօր ունեն հնարավորություններ երկիրն ավելի լավ դարձնելու, բայց դրանցից չե՞ն օգտվում:
- Իհարկե ոչ, իշխանություններն ամեն ինչ անում են, աշխատում են, մենք էլ փորձում ենք նոր օրենքներ ընդունել, դրանով իսկ ժողովրդի համար նպաստավոր բաներ անել, ինչ խոսք, պարտավոր ենք անել: Ո՞ր իշխանությունը կուզենա, որ իրա ժողովուրդը վատ ապրի, եթե ժողովուրդը վատ ապրի, իշխանությունը չի կարա իրեն լավ զգա, էդ հաստատ: Բողոքավորներ ամեն տեղ էլ կան, իհարկե, պետք է բողոքավոր մասսա էլ լինի, չկա նման մի երկիր, որտեղ բողոքավոր չլինի: Ըտենց բան չկա, ես ըտենց երկիր չգիտեմ:
- Դուք եւս Ձեր խոսքում նշեցիք, որ շատերն այսօր շահարկում են ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները: Եվ այդ առումով կցանկանայինք նաեւ որպես գեներալիª Ձեր տեսակետն իմանալ կապված այն խոսակցությունների հետ, որ ՌԴ-ն մեզ համար այնքան էլ լուրջ ռազմավարական ընկեր չէ, քանի որ ռազմամթերք է վաճառում Ադրբեջանին:
- Ինչքան շատ զենք-զինամթերք Ռուսաստանը ծախի Ադրբեջանին, էնքան շատ Ադրբեջանը զինամթերք կտա մեզի, բա մենք ինչո՞վ պետք ա կռվենք: Կյանքը ցույց ա տվել, ինչքան Ադրբեջանը շատ ա զենք ունենում, էնքան շատ ենք մենք ձեռքներից վերցնում: Ռուսաստանին երբեք ձեռք չի տա, որ մենք թույլ լինենք, մենք իրոք Ռուսաստանի ռազմավարական ընկերն ենք:
- Ըստ Ձեզ, ո՞րն է ի վերջո ընդդիմության բուն նպատակը:
- Տո գիտես սկի իրենք գիտե՞ն, որ ես իմանամ: Կյանքը ցույց կտա, ժամանակը մարդու ռեալ դատավորն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ