Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԱՅԴ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

Արխիվ 12-16

«ԱՅԴ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

 

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից նշեց. «Օգտվելով այս բարձր ամբիոնի հնարավորություններից` կրկին իմ բոլոր գործընկերներին կոչ եմ անում իրենց մեջ համարձակություն գտնել եւ եւս մեկ անգամ, կամ գուցե առաջին անգամ, ընթերցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որպեսզի մենք կարողանանք անցնել բովանդակային քննարկման:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախ կդիտարկեի երկու ուղություններով՝ իրավական եւ քաղաքական: Իրավական առումով, իհարկե, շեշտադրումները բազմաթիվ են, բայց այսօր ես կծանրանամ ընդամենը մեկ-երկու ուղղության վրա, այդ թվում` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խնդրի եւ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերին վերահսկողական լծակներ տալու գաղափարի շուրջ: Այս ամբիոնից բազմիցս խոսվել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրների եւ մեր ընդդիմադիր գործընկերներին վերահսկողական լծակներ տալու մասին: Արդյո՞ք սրանք անհրաժեշտ են, արդյո՞ք կարեւոր են` թե՛ ժողովրդավարության եւ թե՛ մեր երկրի, մեր պետության զարգացման առումով: Իհարկե, կարեւոր են: Արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի դրանք սահմանադրորեն ամրագրվեն: Իհարկե, անհրաժեշտ է: Բայց քանի որ իմ որոշ գործընկերներ չեն կարդացել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես այս կոնտեքստում ավելին չեմ ծավալվի եւ կանցնեմ քաղաքական բաղադրիչին:

Քաղաքական բաղադրիչը մեր ոչ իշխանական գործընկերների դիրքորոշման մեջ ներառում է ընդամենը հետեւյալ սկզբունքը` «չե՞նք ուզում, որովհետեւ չենք կարդացել, չե՞նք կարդալու, որովհետեւ չենք ընդունում»: Ուրիշ որեւէ պատճառաբանություն չկա:

Նրանց կողմից բերվող մյուս պատճառաբանությունը, թերեւս, հետեւյալն է` «որովհետեւ  ժողովուրդը կոռուպցիայի մեջ թաղված է»: Հիմնավորվա՞ծ է արդյոք այս թեզը: Մենք ինքներս երբեւէ չենք ասել, որ կոռուպցիան հիմնահատակ վերացվել է, բայց այդ ասողներին եւ կուրծք ծեծողներին խորհուրդ կտայի` այդ բարեփոխումները նախ սկսել իրենցից, քանզի նայելով իրենց ապրելակերպին, դրա անհրաժեշտությունն ավելի եմ տեսնում:

Խոսում են մարդու եւ քաղաքացու իրավունքների ոտնահարումից: Եվ ովքե՞ր են խոսացողները` միտինգից միտինգ հիշողները, ովքեր այդ միտինգներում սպասումով լեցուն մարդկանց ընդամենը դիմում են հետեւյալ արտահայտությամբ` «զսպեք դրան»: Եվ իրե՞նք են մարդու իրավունքների մասին մտածողները»: Ապա հավելեց. «Վերջում` հիշելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի ժամանակ հնչեցված հետեւյալ միտքը` «Ես պատրաստ եմ նույնիսկ համագործակցել սատանայի հետ…», հռետորական հարց հնչեցնեմ` այդ ո՞ւմ հետ է պատրաստվում համագործակցել Լեւոն Տեր-Պետրոսյանը»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ