Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ տիրում են բավականին անկումային տրամադրություններ` "թեժ աշնան" շարունակության սցենարների վերաբերյալ: Ոմանք անվերապահորեն հավատում են ԼՏՊ-ին եւ վստահ են, որ "իմաստուն առաջնորդը" կկարողանա օգտագործել ԲՀԿ-ի հնարավորությունները` իշխանափոխության համար եւ, ի վերջո, ինքը կվերադառնա ՀՀ նախագահի աթոռին:
Մի մասն էլ, հատկապես երիտասարդական կոնգրեսի ներկայացուցիչները արդեն բացեիբաց խոսում են, որ ծերուկը փակուղային ճանապարհով է գնում, եւ ավելի ճիշտ է մի կողմ թողնել "եռյակի" անպտուղ ձեւաչափը, միավորվել Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կառույցի ու "Ժառանագության" Զարուհի Փոստանջյանի թեւի հետ եւ ժողովրդի առջեւ հանդես գալ միանգամայն արմատական հեղափոխական կեցվածքով: