Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԿՈՆՉԻՏԱՅԻՆ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԿՈՆՉԻՏԱՅԻՆ


Իրականում պետք չէ դիմակներ պատռել, որովհետեւ, ի վերջո, դրանք առանց միջամտության էլ պատռվում են` ո՛չ ավել, ո՛չ պակաս բոլորի աչքի առաջ: Հատկանշական երեւույթ տեղի ունեցավ երեկ ԱԺ նիստերի դահլիճում, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ԱԺ ամբիոնից անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին: Երբ պարոն Բաբուխանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով հիշեցրեց իր ելույթում, թե ինչ էր տեղի ունենում 20, 10 տարի առաջ` տալով սպանված ու պաշտոնյա մարդկանց անուններ` ամսաթվերով, ու նշեց, որ կարող է այդ տխուր ցանկը շարունակել երկար, քանի որ 25 տարի զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ԱԺ դահլիճում իր աթոռից դուրս թռավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու շտապեց ինքն իրեն մեկ ոտք շուտ դուրս նետել նիստերի դահլիճից: Հավանաբար, պարոն Ջհանգիրյանի մոտ խիղճն արթնացավ` վերհիշելով, որ 10-20 տարի առաջ հենց ինքն է եղել ՀՀ զինդատախազը: Ծիծաղելի իրավիճակում հայտնվեց նաեւ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում սրտի լարերին դիպավ այն, որ Հ. Բաբուխանյանը ամբիոնից ասաց, որ ինքն էլ է զզվում Կոնչիտայից: Տիկին Փոստանջյանը տեղից սկսեց ճչալ, թե Կոնչիտային մի՛ վիրավորեք: Ինչեւէ, էլ ի՞նչ կարելի էր սպասել մի կուսակցության ներկայացուցչից, որի առաջնորդին ընտրությունների ժամանակ պաշտպանում էր "ԼԳԲՏ համայնքը": Հենց այս օրինակի վրա էլ, պարոն Բաբուխանյանն ի պատասխան Զ. Փոստանջյանի հիստերիայի` հավելեց. "Փառք Աստծո, որ երկիրը Ձեզ չենք տվել, թե չէ կոնչիտաներին կբերեիք, իշխանության գլուխ կդնեիք...":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ