Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՔԱՐ ԳՑԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲՈՍՏԱ՞ՆԸ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՔԱՐ ԳՑԵՑ  ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲՈՍՏԱ՞ՆԸ

 

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ,  ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից  «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պարզեց` հնարավո՞ր  է լյուստրացիայի ենթարկել  կամ հրապարակել այն դատավորների անունները, որոնք 2007 թ-ից գործիք են իշխանությունների ձեռքին եւ իրականացնում են քաղաքական պատվերներ Զարուհի Փստանջյանի խոսքով քաղաքական հետապնդումները շարունակական պատմություն ունեն եւ  նույնիսկ  2007-ից ավելի վաղ կարելի է պարզել  գործիք դարձած դատավորներին  իջեցրած քաղաքական պատվերները:

Էլինար Վարդանյանն ասաց, որ դա համակարգային խնդիր է: Ինչ վերաբերում է գործիք դարձած պատգամավորների անունները հրապարակելուն, ԲՀԿ պատգամավորն ասաց, որ այդ հարցը ենթակա է քննարկման:

Հ.Գ. Ըստ էության,  «Ժառանգություն» խմբակցության  պատգամավորը  իր հարցադրմամբ   այսպես ասած, քար գցեց  ԲՀԿ-ի «կնքահայր» համարվող, ՀՀ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ակնարկելով, որ դատավորները գործիք են ոչ միայն այսօրվա, այլեւ  նախկին իշխանության օրոք:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ