Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ու՞Մ "ՀԱՆՃԱՐԻՆ" ԷՐ ՎՆԱՍ "ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ"

Արխիվ 12-16

Ու՞Մ "ՀԱՆՃԱՐԻՆ" ԷՐ ՎՆԱՍ
"ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ"


Տարիներ առաջ հայկական հեռուստատեսությամբ եթեր էր հեռարձակվում "Հեռուստաթատրոն" ծրագիրը, որն ուներ մեծ լսարան: Ծրագիրը համարվում էր այն որակյալ հաղորդումներից մեկը, որի վրա աշխատում էին անվանի եւ պրոֆեսիոնալ ռեժիսորներ: Յուրաքանչյուր երկուշաբթի հաղորդաշարի հավատարիմ լսարանը սպասում էր հեռուստատեսային տարբերակով ցուցադրվող ներկայացումներին: Հաղորդաշարը հեռուստատեսությամբ որոշ ժամանակ ցուցադրվելուց հետո, չգիտես ինչու, դուրս եկավ եթերից: "Հեռուստաթատրոնին" անմիջապես փոխարինելու եկան ցածրորակ հաղորդումները եւ սերիալները: Այս անգամ ոչ միայն երկուշաբթի, այլեւ շաբաթվա բոլոր օրերին եթերից լսարանին սկսեցին մատուցել այն, ինչը "մոդայիկ" էր եւ "պահանջված":
Արդյո՞ք հայ հասարակության շրջանում չկար "Հեռուստաթատրոնի" պահանջարկը, թե ժամանակի հետ փոխվեց նաեւ հայ ակնդրի ճաշակը: Այս թեմայի շուրջ "Իրավունքը" զրուցեց հեռուստատեսությունում մեծ ներդրում ունեցած անձնանց հետ:
"Հեռուստաթատրոն" հաղորդաշարի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ- Հայկական հեռուստատեսության կազմավորման առաջին իսկ տարիներին, շնորհիվ շատ անվանի մարդկանց, սկսեց գործել "Հեռուստաթատրոնը": Շատ փոքր շենքում եւ շատ դժվարությամբ ստեղծվում էին բազմաթիվ ներկայացումներ: Մեր լավագույն դերասաններն էին` Հրաչյա Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Մարգո Մուրադյանը եւ այլք: Նրանք այս պայմաններում ցուցադրում էին իրենց ներկայացումները: Մենք տարեկան ներկայացնում էինք 15-20 եւ ավելի հեռուստաներկայացումներ, դրանք ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից դրամատուրգիայի լավագույն նմուշներն էին: Այսօր մեր ֆիլմադարանում պահպանվել են բազմաթիվ ներկայացումներ, ու միշտ ժողովրդից լսել եմ, որ նրանք ցանկանում են տեսնել այդ ներկայացումները: Նախկինում հայկական հեռուստատեսությունը տարբերվում էր ԽՍՀՄ ժամանակաշրջանի բոլոր հեռուստատեսություններից նրանով, որ մշակութային շատ հաղորդումներ ուներ: Շատ քիչ հեռուստաընկերություններ կային, որ ունեին հեռուստաթատրոն հասկացողությունը: Մեզ մոտ այդ հասկացողությունը դրված էր լավ հիմքերի վրա: Մեր ներկայացումները շատ ավելի որակյալ էին, քան այսօրվա սերիալները, որտեղ կասկածելի դերասանական վարպետությունից ու ռեժիսորական աշխատանքից ոչինչ չկա: Այսօր տեխնիկական բոլոր հնարավորությունների դեպքում ինչո՞ւ նորից չվերսկսել "Հեռուստաթատրոնը": Ի՞նչ է, մտածում են, որ հաղորդաշարը կրկին եթեր վերադառնալու դեպքում մենք ձեռնո՞ց կնետենք այլ հաղորդումների:
Հեռուստահաղորդավար, ռեժիսոր, լրագրող ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ- Հաղորդման շրջանակներում շատ անվանի թատերախմբեր են եկել Հայաստան եւ իրենց խաղը հեռուստատեսային տարբերակով ներկայացրել հանրությանը: Այսօր այդ հաղորդումն իրոք անհրաժեշտություն է, եւ մեծ թերություն է, որ այն չկա: "Հեռուստաթատրոնը" մեծ հնարավորություն էր տալիս դերասաններին  իրենք իրենց լուրջ բեմադրությունների մեջ ներկայացնելու, այլ ոչ թե էժանագին սերիալներում: Կար մի ժամանակ, որ այդ հաղորդումն ուղիղ եթերով էր հեռարձակվում: Հաղորդման բացն զգացվում է:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ