Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

"ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ"

Արխիվ 12-16

"ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ"

Հայաստանի` Մաքսային միության անդամակցման արդյունքում ձեռք բերված արտոնությունների ու կնքված պայմանագրերի մասին առավել մանրամասն սկսել են խոսել ինչպես այս գործընթացը համակարգողները, այնպես էլ տնտեսագետները: Հատկապես ուշագրավ է այն, որ մեծ մասն այն դրական է համարում: Կարեւոր մի կետի մասին եւս իրազեկում ենք տնտեսվարող սուբյեկտներին:
"Չի լինելու մաքսային սահման", - երեկ տեղի ունեցած "Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները" համաժողովի ժամանակ նշեց ՀՀ նախագահի խորհրդական ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆՆ ու հավելեց.- "Սա նշանակում է, որ մեր կողմից ազգայնացված ապրանքները դեպի Եվրասիական միությունից այլ երկրներ չեն անցնում ոչ մի մաքսային գործընթացի միջով, ինչպես ժողովուրդն է ասում, "զատամոշկա" եւ "ռազտամոշկա" չեն անցնում: Նույնը նաեւ այն ապրանքները, որոնք գալիս են այդ երկրներից: Միայն մի փաստաթուղթ է լրացվում, որը պետք է Վրաստանի տարածքով անցնելու համար, որն իր մեջ չի պարունակում ոչ մի մաքսային հետեւանքներ` մեր տնտեսվարող սուբյեկտների համար: Դա հստակ ֆիքսված է մեր պայմանագրում":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ