Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ" ԿՐԱ՞ԿՆ Է ԳՑԵԼ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ" ԿՐԱ՞ԿՆ Է ԳՑԵԼ


"Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կընդունե՞ն "Ժառանգության" այն պայմանները, որոնք հնչեցվել են "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից: "Դրանք Զարուհի Փոստանջյանի պայմաններն են, ոչ թե` "Ժառանգության",- ասաց կուսակցության փոխնախագահը:
-Այդ դեպքում` ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը խոսել կուսակցության, ոչ թե իր անունից:
- Ես դա հիմա ճշտում եմ:
- Բայց ինչպես կարող էր տիկին Փոստանջյանը նման ինքնուրույն քայլ անել` առանց կուսակցության հետ համաձայնեցնելու:
- Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ կարող է: Իր խիզախությունն ու ազատությունը թույլ են տալիս, որ ինքը նման մոտեցում ցուցաբերի: Ավելին ասեմ` մեր կուսակցության անդամների նկատմամբ որեւէ խիստ սահմանափակումներ չեն դրվում: Իսկ "Ժառանգության" պաշտոնական տեսակետը ներկայացնում են Րաֆֆի Հովհաննիսյանը, ես, Ռուբեն Հակոբյանը, մամլո խոսնակը:
- Կարելի՞ է ենթադրել, որ լուրջ չեք վերաբերվում "Ժառանգություն" խմբակցության նախկին ղեկավարի` Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին:
- Դրանք բնականաբար լուրջ մոտեցումներ են, բայց դրանք իր, ոչ թե "Ժառանգության" մոտեցումներն են: Զարուհի Փոստանջյանն օգտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի ընձեռած ազատությունից, որից օգտվում են կուսակցության մյուս անդամները, եւ արտահայտել իր մոտեցումները: Բայց վերջնական որոշումները կայացվում են "Ժառանգության" վարչությունում, խորհրդում, համագումարում:
- Պրն Մարտիրոսյան, համաձա՞յն եք տիկին Փոստանջյանի այն տեսակետին, որ ԲՀԿ-ն պետք է ընդունի Ռոբերտ Քոչարյանին` որպես հանցագործի եւ հետամուտ լինի նրա քրեական հետապնդմանը եւ օրինական դատավճռով ազատազրկմանը:
- Ես կարիք չունեմ մեկնաբանելու Զարուհի Փոստանջյանի կարծիքը, քանի որ նա իմ հարգարժան գործընկերն է:
- Իսկ ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանին հանցագործ կճանաչի՞, թե՞ ոչ:
- Ես չգիտեմ: Ես չեմ մեկնաբանում Զարուհի Փոստանջյանի խոսքերը:
- Լավ: Իսկ համամի՞տ եք Ձեր գործընկերոջ տեսակետներին:
- Ես կարող եմ հանդիպել Զ. Փոստանջյանին եւ իմ համամիտ լինել-չլինելու մասին խոսել նրա հետ: Ես չեմ կարծում, որ իմ հարգարժան գործընկերոջ ասածները հրապարակավ պետք է մեկնաբանեմ:
- Կես կատակ-կես լուրջ` տիկին Փոստանջյանը "Ժառանգությանը" կրա՞կն է գցել:
- Ոչ, Զ. Փոստանջյանը "Ժառանգությանը" կրակը չի գցել: Նա ներկայացրել է իր մոտեցումները: Արշալույսները մեզ մոտ խաղաղ են:
- Արդյո՞ք "Ժառանգությունը" կմասնակցի "եռյակի" հաջորդ` հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին:
- Այո:
- Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ անգամվա նման ելույթ կունենա՞:
- Դա իր որոշելիք խնդիրն է: Կցանկանա` կունենա:
- Եթե "Ժառանգությունը" մասնակցում է "եռյակի" հաջորդ հանրահավաքին, նշանակո՞ւմ է, որ "եռյակի" ուժերն արդեն ունեն միասնական օրակարգ, որի կարեւորության մասին երկուշաբթի խոսել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Մենք հույս ունենք, որ մինչ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը միասնական այդ օրակարգը կլինի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ