Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙՀԱԿ-Ը ՓԼՈՒԶՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԳՆԱՑ ԲՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ՚

Արխիվ 12-16

ՙՀԱԿ-Ը ՓԼՈՒԶՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ,
ԵՐԲ ԳՆԱՑ ԲՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ՚


Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ հիմնականում խոսեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին եւ ասաց, որ, այո, երկրում պետք է լուրջ փոփոխություններ իրականացնել, եւ դրանք պետք է տեղի ունենան առանց ցնցումների ավելացնելով. ՙԱստված չանի, ուկրաինական տարբերակը տեղի ունենա Հայաստանում՚:
-Մեզ հարկավոր են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, քանի որ պրոբլեմները խորանում են, ուստի փոփոխություններն անհրաժեշտ են` ժողովրդի ակտիվացմամբ: Ես ուրախ եմ, որ ժողովուրդը ակտիվ էր, բայց  փոփոխություններ կատարելու համար ավելի մեծ զանգված է հարկավոր եւ այնպիսի հարցադրումների առաջ քաշում, որպեսզի ազգովի կանգնեն դրա կողքին:
- Ձեր կարծիքով` իշխանափոխության կարիք կա:
- Ես կընդունեմ ցանկացած քաղաքական կուրսի փոփոխություն, եթե դա ոչ միայն ասվի, այլ նաեւ արվի: Լինելով ընդդիմություն` ես դա կողջունեմ, եւ եթե կարիք լինի, ես եւս կաջակցեմ ցանկացած իշխանության: Ինձ համար իշխանավորի անունը կարեւոր չէ, այլ կարեւոր է, թե ինչ է ուզում եւ ինչպես է իրականացնում: Իրական իշխանությունն այն է, որտեղ կա ժողովրդի վերահսկողություն:
-  Ինչպես կգնահատեք երեք ոչ իշխանական ուժերի լիդերների հայտարարությունը եւ մասնակցե±լ եք հանրահավաքին:
- Ոչ, չեմ մասնակցել: Եթե դուք հիշում եք, ես ՀԱԿ-ի լիիրավ անդամ եմ եղել, որտեղ 18 կուսակցությունների միավորմամբ` կոնսենսուսով որոշումներ էին կայացվում: Իսկ հիմա մնաց ՀՀՇ-ն: Պրոբլեմները սկսվեց այն պահից, երբ քաղաքագիտական նպատակներով` Լ. Տեր-Պետրոսյանը գնաց ԲՀԿ-ի հետ համագործակցության: Դա իր մոտեցումն է, բայց հենց այդտեղից որոշումներ ընդունելը դժվարացավ ՀԱԿ-ում: Ցանկացած որոշում կարելի է ընդունել, եթե դրան տրվում է տրամաբանված բացատրություն:
Ինչ վերաբերում է լիդերներին, ապա ես կցանկանայի, որ հանրահավաքը ավելի որակյալ լիներ եւ ավելի մեծ վստահություն ունենային լիդերները: Մի մասը նախկին իշխանավորներ են, մի մասը այսօրվա իշխանավորների մաս են կազմել, եւ նույնիսկ մարտի 1-ին նախկին իշխանությունների հետ ժողովրդի դեմ զենք են կիրառել, իսկ մյուսն էլ, նախագահական ընտրություններին ստացավ ժողովրդի լուրջ վստահության քվեն, բայց որեւէ փոփոխություն, առաջխաղացում տեղի չունեցավ: Կցանկանայի, որ նման հանրահավաքների ժամանակ, եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, ապա փոխադարձ ազդեցություններով կամ ճնշումներով առաջ գնային: Հարցն այն է, որ մենք ուզում ենք միանգամից ունենալ մաքսիմալ արդյունք:

ՙԹԵ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՀՐԱՇԱԼԻ`
ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍԻ՚

-Ձեր կարծիքով` ինչպես պետք է եռյակը կամ քառյակը առաջ գնա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ եռյակում միասնական օրակարգ չկա: Այսուհետ` կարելի± է նրանց հրաշալի համարել:
- Որքան լայն է քաղաքական ուժերի շրջանակը, այնքան` լավ, բայց կարեւորը դա չէ: Իմ պատկերացմամբ` այս ուժերը բավական տարբեր են, կա արեւմտամետ ուժ, կան անհասկանալի կեցվածք ունեցող ուժեր եւ այլն: Անհասկանալի է առհասարակ, թե ինչպես ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը կարող են համագործակցել, կամ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը` այն դեպքում, որ մի քանի տարի առաջ լարված հարաբերություններ էին: Լավ կլինի, որ ժողովուրդը տա այդ հրաշալիի գնահատականը: Ցավոք, այն, ինչ տեսնում եմ, կրկնությունն է 2008 թվականի. նոր գաղափար եւ նոր խոսք չկար:
- Եթե հաշվի առնենք` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մի առաջնորդը չխոսեց, մյուսն ինչ ասաց` ոչ ոք գրեթե չլսեց, եւ միայն ԼՏՊ-ն խոսեց եւ կրկնեց այն ամենը, ինչ ասում է միշտ: Ձեր կարծիքով` մյուս հանրահավաքին ընդառաջ` վստահությունն այլեւս կորած չէ±:
- ԲՀԿ առաջնորդը, քանի որ գիտի, որ ազդեցիկ խոսքի շնորհք չունի, հրապարակային գործիչ չէ, այլ տնտեսական գործիչ է, դժվար է ՀՀ 1-ին նախագահի կողքին ելույթ ունենալը` անկախ նրանից, որ նա կրկնողություն էր անում: Այսօր մեր երկրում երկու կռվախնձոր կա: Մեկը` ԵՏՄ-ի հարցն է, որն արդեն լուծվեց, մյուսը գերտերություններն են. մեկը` Արեւմուտքը, մյուսը` Ռուսաստանը, որը ձգտելու է, որ Հայաստանում կայունություն լինի, իսկ Արեւմուտքը կանի ամեն բան, որ ապակայունություն մտցնի եւ ՌԴ-ի համար ստեղծի խնդիրներ: Այս երկու ծանր հարցերը կան, որոնց պայքարը կարող է ոչ ցանկալի եւ ոչ հայանպաստ իրավիճակներ ստեղծել:

ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ՕԼԻԳԱՐԽԸ
ԻՄ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԵՐ

-ԲՀԿ առաջնորդը մինչ հանրահավաքը ասել է, որ հնարավոր է` իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում: Ձեր գնահատականը` դրա հետ կապված:
- Դա ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է, բայց ես չէի ցանկանա, որ իմ երկրի նախագահը չլիներ քաղաքական դեմք: Իսկ Գագիկ Ծառուկյանը տնտեսական դեմք է, իր  կուսակցությունն էլ պետք չէ քանակով գնահատել, այլ` ծրագրերի որակով, իսկ ես առանձնապես լուրջ ծրագրեր այնտեղ չեմ տեսնում: ԲՀԿ-ն նյութական ռեսուրսների վրա ստեղծված կառույց է: Հետեւաբար, ես չէի ցանկանա, որ իմ երկրի նախագահը լիներ օլիգարխ: Իսկ օլիգարխ նշանակում է օրենքները շրջանցելով` ունենալ որոշակի չակերտավոր հաջողություններ: Լինելով օլիգարխ` լավ կլինի շարունակի իր գործունեությունը տնտեսական ոլորտում, եւ այն ունեցվածքը, որն ունի, լավ կլինի, որ իշխանությունը պարտադրի` ասելով` այդ ունեցածդ օգտագործի տնտեսությունը զարգացնելու համար եւ ոչ թե 500 հազար դոլարանոց մեքենա քշիր կամ 1000 մետր տուն ունեցիր: Այդ ունեցվածքը քո ձեռքի տակ է, բայց դա այս պետությանն է: Օլիգարխների հետ կարելի է լեզու գտնել եւ բերել տնտեսական դաշտ եւ օգտակար լինել մեր տնտեսությանն ու արդյունաբերությանը, եւ ոչ թե գան եւ սկսեն քաղաքականությամբ զբաղվել:
- Հանրահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ նա եկել է ժողովրդին լսելու, իսկ ՀԱԿ առաջնորդն էլ, դիմելով ժողովրդին` ասաց, որ նրանք չեն որոշում, թե ինչ շարունակություն պետք է լինի: Ինչպե±ս կմեկնաբանեք երկու լիդերների այս հակասությունը:
- Այս իմաստով Լ. Տեր-Պետրոսյանն ավելի ազնիվ է, քանի որ քաղաքական առաջնորդները հաշվի նստում են ժողովրդի ցանկությունների հետ, բայց երբեք նրանց ցանկությունների հետեւից չեն գնում, որից հետո ժողովուրդը մտածում է` գնալ նրանց հետեւից, թե± ոչ: Եթե ժողովուրդը հենվեր նախկին պայքարների վրա, ապա չպետք է գար միտինգին, իսկ նախկինում ԲՀԿ-ն իշխանություն էր, ՀԱԿ-ը գտնվում էր մի գործընթացի մեջ, որը տապալվեց: Ամեն անգամ ժողովուրդը գալիս է նոր հույսով, նոր պայքարի տեսակ տեսնելու: Եվ հիմա ի±նչ է նշանակում` եկել եմ ձեզ լսելու, այսքան ժամանակ, ինչ է, չէիք լսել ժողովրդին: Ես սա խաբեություն եմ համարում: Պետք է գալ եւ ասել, թե ինչպես ես պայքարելու եւ իրականացնելու այն փոփոխությունները, որոնք հասունացել են:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ