Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ

Արխիվ 12-16

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՐԱՖՖԻԻ ԵԼՈՒՅԹԸ ՉԻ ԼՍԵԼ

Հոկտեմբերի 10-ի ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ համատեղ հանրահավաքը  շարունակվում է քննարկվել, մասնավորապես  քննարկվում է  ՙեռյակի՚ կողմից ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին անտեսելու փաստը: ՙԻրավունքն՚ արդեն տեղեկացրել էր, որ հանրահավաքին` որպես շարքային քաղաքացի, մասնակցելու  էր  նաեւ ՙԺառանգության՚ անդամ  ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ: Մենք փորձեցինք պարզել` ինչ տպավորություն ստացավ   տիկին Բախշյանը հանրահավաքից, արդյոք  մասնակցելու է ՙեռյակի՚ հաջորդ հանրահավաքին:  Տիկին Բախշյանն ասաց, որ մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի. ՙՇատ կարճ կանգնել ու գնացել եմ՚:
- Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը լսելուց հետո  գնացել եք:
- Նույնիսկ Րաֆֆիին չեմ լսել:
- Իսկ հաջորդ հանրահավաքին գնալու եք:
- Հիմա չեմ խոսելու: Դեռ ժամանակը չէ:
Փորձեցինք  կապ հաստատել նաեւ  ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն ողջ օրվա ընթացքում զանգերը մնացին անպատասխան:
Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ ՙԺառանգությունը՚  որոշակի հետեւություններ է արել նախորդ հանրահավաքից եւ, կարծես թե, հասկացել մամուլի որոշ հրապարակումներն այն մասին,  որ ՙԺառանգությունն՚ իր առաջնորդով  ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համար ՙերրորդն ավելորդի՚  կարգավիճակում է: Պատահական չէ, որ ՙԺառանգության՚  առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ  համագործակցող ուժերը պետք է  ունենան  միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ առաջիկա քայլերի հստակություն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ