Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙԵՌՅԱԿԸ՚ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԵՌՅԱԿԸ՚ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ՚

ՙԻրավունքը՚ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ պարզեց` կցանկանար Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնել: ՙԱխր, այդպիսի հարցեր ոնց եք տալիս, դա ինքը պետք է որոշի,- ծիծաղելով ասաց Արամ Սարգսյանը:- Ժողովուրդը կորոշի` իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, թե ոչ՚:
- Դե դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք:
-Ես կուսակցության ղեկավար եմ: Կուսակցությունը պետք է որոշում կայացնի` ինչ ենք անելու ընտրություններին: Մենք պետք է իմանանք, որ իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:
- Դա հավանական համարում եք:
- ԵՏՄ-ի հետ կապված` ասեմ, որ խորհրդարանի փոփոխությունն անհրաժեշտություն է:
- Ձեզ համար հասկանալի է` ՙեռյակն՚ ինչ ծրագրով է առաջ շարժվում:
- Ոչ, ես իրենց ծրագիրը չեմ տեսել: 12 կետը քաղաքական ծրագիր չէ, դա ընդամենը պահանջ է` լուծել այսօրվա խնդիրները:
- ՙԵռյակն՚ ինչ մեսիջ ուղարկեց հանրությանը` հոկտեմբերի 10-ի հանրահավաքով:
- Հանրությանը չէ, իշխանությանը: Էնտեղ հավաքված ժողովուրդը այլ դերակատարություն ուներ: Դրանով ՙեռյակի՚ քաղաքական ուժերը ցանկանում էին ասել իշխանությանը, որ եկեք մեզ հետ խոսեք, քանի որ ձեզանից բան ունենք ուզելու:
-Այսինքն` ՙեռյակը՚ պաշտոնների ակնկալիք ունի:
- Ընդհանրական առումով` այո:
- Փաստորեն, իշխանության հետ ՙեռյակը՚ սակարկություն է անում:
- Ինձ թվում է` այո:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ