Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵԹԵ ԻՄԱՆԱՄ, ՈՐ ԿԱ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ... ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ`«ԵՌՅԱԿԻՆ»

Արխիվ 12-16

ԵԹԵ ԻՄԱՆԱՄ, ՈՐ ԿԱ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ... ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ`«ԵՌՅԱԿԻՆ»

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, այսօր խոսելով ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» գործունեության մասին, ասաց, որ մեր երկրին հիմա կայունություն է պետք: « Եթե իմանամ, որ որ կա հստակ ծրագիր, և այդ ծրագիրը դա լավ է, միգուցե ես էլ համաձայնեմ: Ես գիտեմ որ Սերժ Սարգսյանը հիմա ամեն ինչ անում է, որ մեր երկրը լինի կայուն եւ քաղաքական, եւ տնտեսական»,- ասաց պրն Աբրահամյանը:

Ինչ վերաբերում  է  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հնարավորություններին ու Սերժ Սարգսյանին արժանի փոխարինող դառնալուն, Ռուսաստանի հայերի միության նախագահը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել սոցիոլոգներին.«Ես կարող եմ Գագիկ Ծառուկյանի մասին շատ լավ բաներ ասել.նա շատ լավ քաղաքացի է, շատ հայրենասեր: Նա մտահոգված է, որ երկրում կայուն տնտեսական և քաղաքական վիճակ ստեղծվի: Արժանի լինել-չլինելու մասին էլ կարող եմ ասել, որ այդպիսի ուսումնասիրություն չեմ արել: Ամեն մեկն իր տեղն ունի: Չի կարելի ասել, որ մեկը մյուսից լավն է»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ