Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՑԻՆԵՐԸ ԿՇՆՉԵՆ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԻՑ ՓՉՈՂ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՑԻՆԵՐԸ  ԿՇՆՉԵՆ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԻՑ ՓՉՈՂ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Երեկ «Էրեբունի –Երեւան 2796» տոնակատարությանշրջանակում մեկնարկեց «Երեւան 2025. հին քաղաք, նոր հեռանկարներ»  խորագրով  համաժողովը, որի ընթացքում հնչեցին մայրաքաղաքի խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված  զեկույցներ:

Աղբահանության եւ աղբի կառավարման  մասին զեկույցով հանդես եկավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով հայտարարեց, որ  այս տարվա վերջին կտեղադրվեն աղբամաններ, որոնք պետք է լցված լինեն ոչ ավելի, քան աղբամանի 80%-ի չափով: Աղբամանները պետք է լինեն Եվրոպական չափանիշներին համապատասխան: Կնքված պայմանագրերի համաձայն, որոնք գործելու են մինչեւ 2025-ը: Երեւան քաղաքի աղբը օպերատոր ընկերությունների կողմից պետք է հավաքվի եւ տարվի  քաղաքապետարանի կողմից որոշված բեռնաթափման կետ:

Փոխքաղաքապետը նաեւ հայտարարեց, որ մինչեւ 2025 թ-ը Նուբարաշենի աղբավայրի տարածքում ունենալ նոր աղբավայր՝ միաժամանակ մեկուսացնելով գործող աղբավայրը:  Մեկուսացման աշխատանքները կսկսվեն 2016 թ-ին:

Զեկույցից հետո «Իրավունքը» Կամո Արեյանից հետաքրքրվեց.

-Պրն Արեյան, փաստորեն, եւս երկու տարի պետք է նուբարաշենցիները շնչեն աղբանոցից փչող գարշահոտությունն ու ծուխը, քանի որ գործող աղբավայրի մեկուսացման աշխատանքները սկսվելու են 2016 թ-ին:

- Չէ, չէ, դա կարող է ավելի շուտ լինել,օրինակ, 2015 թ-ին, քանի որ օպերատորների ներգրավվման գործընթացը հիմա  է սկսվում: Պարզապես 2016 թ-ին օպերատորներն արդեն դերի մեջ պետք է լինեն:

 

Սոնա  Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ