Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԻՆՈՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԻՆՈՏՈՆԸ


«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում մեկ ամիս շարունակ`հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 7-ը  հայ արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու հայ կինոյի հին ու նոր նմուշները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Կինոաշուն» ծրագիրը իրականացվում է արդեն 5-րդ տարին: Այս տարի «Կինոաշնան» մեկնարկը տրվեց ՀՀ լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ վանաձորցի հանդիսականին Սերգեյ. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն  Զավեն Սարգսյանը ներկայացրեց մեծանուն արվեստագետի կյանքի  կարեւոր դրվագները ներկայացնող լուսանկարներ`մանկությունից մինչեւ կյանքի վերջին րոպեները:  Քանի որ 5-րդ «Կինոաշուն» ծրագիրը նվիրված է Ս. Փարաջանովին 90-ամյակին, ուստի ծրագրի ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները նվիրվում են նրա հոբելյանին:

Բացի Վանաձորից ֆիլմեր կցուցադրվեն ՀՀ ՊՆ տարբեր զորմասերում, ուսումնական հաստատություններում, մշակույթի կենտրոններում եւ ՀՀ մարզերում: Այս տարի ծրագիրը կայցելի նաեւ սահմանամերձ գյուղեր:

Ծրագրի ընթացքում կանցկացվի «Հին ու նոր երեւանցի» թեմայով կինոմրցույթ եւ արդեն ավանդական դարձած «Լավագույն գրախոսական» մրցույթը:

«Կինոաշնան» արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 7-ին`Արտաշատ քաղաքում:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ