Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՐԲԻԱ. ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՐԲԻԱ. ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Ֆուտբոլի Հայաստանի եւ Սերբիայի հավաքականների միջեւ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի խաղը, որ կկայանա Երեւանի Հանրապետական ստադիոնում հոկտեմբերի 11-ին, կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Տոմ Հարալդ Հագենը, ում կօգնեն Դագ Ռոգեր Նեբենը ու Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան Մագնուս Լունդբերգն է, հայտնում է ՀՖՖ-ն:
Հագենը սպասարկել է Եվրոպայի լիգայի, աշխարհի ու Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր, մրցավարական կարիերան սկսել է 1994-ից, իսկ ՖԻՖԱ-ի մրցավար է` 2009-ից: Չեմպիոնների լիգայում նորվեգացին իր նորամուտը նշել է 2011-ին:
Երկու հավաքականներն էլ այս հանդիպմանը մոտենում են մեծ պատասխանատվությամբ: Եթե հայ ֆուտբոլիստները զգոն լինելու համար  չափից շատ պատճառներ ունեն, ապա սերբերին` մեր ընտրանուց զգուշանալու համար օգնում է  2007թվականին կայացած խաղը, երբ սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանին թեեւ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, բայց անառիկ պահեց սեփականը: Ի դեպ, այս խաղի մասին իր խոսքում հիշատակել է Սերբիայի հավաքականի ու Բելգրադի ՙՊարտիզանի՚ հարձակվող Դանկո Լազովիչը, ով  խոսելով Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի մասին` նշել է. ՙՄարզչի հետ զրույցի արդյունքում երկար դադարից հետո վերադարձա հավաքական: Հուսով եմª կօգնեմ ազգային թիմին: Երեւանում խաղացել ենք նաեւ 2007-ին: Այդ հանդիպումը շատ բարդ ստացվեց մեզ համար, սակայն հաջողվեց ավարտել ոչ-ոքիª 0:0: Այս անգամ կփորձենք խաղալ ավելի լավ եւ հաղթանակով մեկնարկել Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում՚,- Լազովիչի խոսքը մեջբերում է sportal.rs-ը:
Հայ ֆուտբոլիստները նույնպես լավ գիտակցում են պահի լրջությունը: Սակայն թվում է թե մարզական բախտը երես է թեքել մեր ընտրանուց, երբ վերջապես ազգային ընտրանին ունի այնպիսի ներուժ, որ կարող է լուրջ մրցակցություն ցույց տալ այնպիսի հավաքականների, որոնց դեմ խաղերում անգամ ոչ-ոքի արդյունքը տարիներ առաջ երազանքի պես մի բան է եղել: Հիմա այս որոշիչ եւ կարեւոր պահին բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք Հայաստանի հավաքականը թիմ են դարձնում, շարքից դուրս են եկել եւ խաղին կարող են հետեւել միայն տրիբունայից: Ինչեւէ, հուսանք, որ հավաքականի ֆուտբոլիստների եւ Բեռնար Շալանդի լավատեսությունը իր դրական արդյունքը կտա նաեւ խաղադաշտում, մասնավորապես` հոկտեմբերի 11-ին կայանալիք Սերբիայի ընտրանու դեմ հանդիպմանը, որը սկսվելու է ժամը 20:00-ին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ