Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԳԼՈՒԽ ՉՀԱՆԵՑԻՆՔ

Արխիվ 12-16

ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԳԼՈՒԽ ՉՀԱՆԵՑԻՆՔ


Նախօրեին քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության տեղեկությունը թաքցնող Տիգրան Ասատրյանը ¥պաշտոնական վարկածով¤: Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Ասատրյանի բնակության վայրից օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել եւ առգրավել էր ՙՆագան՚ տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք: Եվ ահա սպանությունից ընդամենը ինը ամիս անց Ասատրյանը ազատ է արձակվում: Մինչդեռ, միայն այդ քանակությամբ զենք-զինամթերքի առգրավման դեպքում, բոլոր մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով, նրան պետք է ազատազրկեին նվազագույնը 3 տարով: Թե ինչով է պայմանավորված Տիգրանի ազատ արձակումըª փորձեցինք հետաքրքրվել վերջինիս փաստաբան Վարդուհի Էլբակյանից.
- Չեմ կարող ասել, պարզապես նախաքննական մարմինը այս անգամ միջնորդություն չներկայացրեց` Տիգրան Ասատրյանի կալանավորումը երկարացնելու համար: Դա է պատճառը, որ նա այժմ ստորագրությամբ ազատ է: Ըստ երեւույթինª նախաքննական մարմինը գնահատել է ապացույցները եւ եկել է այն համոզման, որ իմ պաշտպանյալին խափանման միջոցի տակ պահելու հիմքերը բավարար չեն:
Հավելենք, որ ի տարբերություն Տիգրան Ասատրյանի, սպանության պատվերը տալու ու հետո սպանողին սպանելու մեջ մեղադրվող Իսոյի կալանքի ժամկետը երկարձգվել է` կրկին երկու ամսով: Սա արդեն առնվազն տարօրինակ է, քանի որ նախª այդպես էլ մինչ օրս ՙկիլլերի՚ դիակը, որը ժամանակին ոստիկանությունը փնտրում էր կոյուղու խողովակներում, այդպես էլ չգտնվեց: Մինչդեռ, ինչպես հայտնի է, քանի դեռ չկա դիակ, չկա նաեւ սպանությույն: Ու չնայած դրան` Իսոն մնում է կալանքի տակ: Բայց չէ որ Տիգրանին արդեն չեն մեղադրում, իսկ Իսոյի եւ Տիգրանի մեղադրանքներն իրար փոխադարձաբար լրացնում էին...
Այսպիսովª կարող ենք արձանագրել, որ Թեւոսիկի եղբոր սպանության աղմկահարույց գործը դեռ շատ հեռու է բացահայտվելուց, ինչքան էլ, որ ժամանակին նախաքննությունը մի մեծ ցուցադրություն կազմակերպեց դրա շուրջ: Ամեն դեպքում, թե ինչ ընթացքում է սույն քրեական գործով նախաքննությունը, փորձեցինք պարզել ԱԱԾ-ի լրատվական բաժնից: Սակայն ստացանք ստանդարտ պատասխանը. նախաքննությունը շարունակվում է, ինչպես նաեւ շարունակվում են Մոսոյի դիակի որոնումները: Էլի կոյուղատարներում...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ