Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՆՈՅԻ, ԱՅԼԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ ԷՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՆՈՅԻ,
ԱՅԼԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ ԷՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏՈՒՄ


Մամուլում լուրեր էին հրապարակվել, թե օրերս Ռոբերտ Քոչարյանն իր առանձնատանը հանդիպել է լրագրողների խմբի հետ, ինչը հաստատեց նաեւ վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն չմանրամասնեց հանդիպման նպատակն ու դրա բովանդակությունը:
Սակայն, ինչպես գրում է ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում` ՙԱյդ հանդիպման մասին որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, արդեն հայտնի են դառնում` տարբեր աղբյուրներից արտահոսքերի տեսքով... Հանդիպումը կրել է ոչ ֆորմալ բնույթ եւ ընթացել է ուտեստի սեղանի շուրջ: Քոչարյանը շոշափել է հարցերի լայն շրջանակ` Սյունիքի մարզպետի վերանշանակումից մինչեւ վերադարձ մեծ քաղաքականություն: Քոչարյանը նախ իր խիստ բացասական վերաբերմունքն է արտահայտել երբեմնի հավատարիմ դաշնակից ՀՅԴ-ի ներկայիս մարտավարության վերաբերյալ: Նա հատկապես դժգոհել է սահամանադրական բարեփոխումների վերաբերյալ դաշնակցականների ունեցած դիրքորոշումից եւ ակնարկել, որ նման գործելաոճի դեպքում ՀՅԴ-ն կարող է խնդիրներ ունենալ: ԲՀԿ-ի առումով Քոչարյանը նշել է, որ այդ կուսակցությանը տեսնում է որպես` անձամբ իր ապագա քաղաքական հենարան, քանի որ այս պահի դրությամբ ԲՀԿ-ի ներսում ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնց վրա բավականին մեծ է իր ազդեցությունը՚:
Ինչ վերաբերում է կարեւորագույն հարցերին, ապա ՙԵվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առնչությամբ նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնային խնդիրը Եվրաասոցացման պայմանագրի ստորագրումից Հայաստանին հետ պահելն էր:
Ասում են, որ սահմանադրական բարեփոխումների առումով` Քոչարյանը նշել է, թե Հայաստանում ավելի կարեւոր է ղեկավարողի անձը, այլ ոչ թե ղեկավարման մոդելը: Որպես իր խոսքերի ապացույց` Ռ.Քոչարյանը մատնանշել է իր վարչապետ աշխատելու ժամանակահատվածը եւ ասել, որ այդ ժամանակ ինքն ավելի ամուր դիրք ու ազդեցություն ուներ երկրի կառավարման համակարգում, ինչի արդյունքում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մոտ նախագահ էր աշխատում՚: Խեղճ ԼՏՊ, ստացվում է, որ ծերուկը ոչ միայն Վանոյի, այլեւ Քոչարյանի մոտ է նախագահ աշխատել: Բայց այդ մարդը տեղով ՙթուղթուգիր՚ է` ի±նչ եղավ Վանոյի հետ, ում մոտ նա նախագահ էր աշխատում...
Ըստ Սարգիս Բալայանի` ՙՔոչարյանն անդրադարձել է նաեւ ՙեռյակի՚ գործունեությանը` նշելով, որ այնքան էլ ոգեւորված չէ Գագիկ Ծառուկյան-Լեւոն Տեր-Պետրոսյան շփումներից, բայց՚ դա եւս կարող է ծառայեցնել իր քաղաքական շահերին: Ինչ վերաբերում է նրա` մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, ապա ՙՌ.Քոչարյանը նշել է, որ առայժմ վերջնական որոշում չունի` առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու առնչությամբ: Քոչարյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում հրապարակայնորեն կարտահայտի իր կարծիքը` երկրում տիրող իրավիճակի մասին՚:
Ի դեպ, ըստ Սարգիս Բալայանի` ՙհանդիպման հենց սկզբից Ռ.Քոչարյանը լրագրողներին զգուշացրել է նշումներ չանել եւ չհրապարակել իրենց զրույցի մանրամասները՚: Սակայն, կարծես թե, կա°մ նախկին նախագահի լրատվական թիմում բերանբացներ կան, կա°մ նրա առանձնատան պատերն ականջներ ունեն, որ այդքան տեղեկատվություն, այնուամենայնիվ, արտահոսել է... Կամ միգուցե հենց Քոչարյանն է կամեցել, որ արտահոսք լինի:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ