Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԳԻՐՔ` ՆՎԻՐՎԱԾ  ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ

1990 թվականին հիմվեց Աբու Դաբիի Հայկական Մշակութային Ընկերակցությունը, որը երկար տարիների իր գործունեության ընթացքում ունեցել է միայն մեկ կարեւոր նպատակ` հայկական մշակույթը պատշաճ ներկայացնել  Աբու Դաբիում բնակվող հայ եւ օտարազգի մարդկանց:

Հայկական Մշակութային Ընկերակցության 20 տարվա գործունեությունը հայ հասարակության ավելի լայն հատվածներին ներկայացնելու համար` ընկերակցության անդամները հրատարակել են «Հուշամատյան Աբու Դաբիի Հայկական Մշակութային Ընկերակցության» գիրքը,  որտեղ ներկայացված է Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի զարգացմանն ուղղված  աշխատանքների նկարագրությունը: Գրքում ներկայացված է ընկերակցության 1990-2010 թվականների գործունեությունը: Գրքի շնորհանդեսը տեղի ոնեցավ Խնկո- Ապոր անվան  գրադարանում, որտեղ ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ տիկին Պողոսյանի` Հայկական Մշակութային Ընկերակցությունը ստեղծվեց մի ժամանակաշրջանում`1990 թվականին, երբ Հայաստանը կանգնած էր անկախության շեմին.«Ընկերակցության ստեղծումը ժամանակի հրամայականն էր, որն իր վրա վերձրեց այն բոլոր խնդիրները, որոնք պահանջում էին լուծում: Այս ընկերակցության շնորհիվ է, որ մեզ համար դժվարին տարիներին բազմաթիվ ուսանողներ կարողացան սովորել Հայաստանում եւ ստանալ կրթաթոշակներ: Այսօր ցանկացած դուռ կարելի է բախել, քանի որ ընկերակցության հեղինակությունը բավարար է դրա համար»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Անդրադառնալով ընկերակցության հրատարակած գրքին` նա փաստեց, որ գրքին ծանոթացել է դեռեւս 2010 թվականին, երբ այն տպագրված չէր.«Գիրքը շատ սեղմ է ներկայացնում ընկերակցության գործունեությունը: Այստեղ ներկայցված չեն մարդկանց հուզումները, զգացմունքները, մարդկային վերաբերմունքը, գրքում ներկայացված է միայն փաստեր»,-ավելացրեց Հ. Պողոսյանը:

Գրքի հեղինակներից մեկի`Գրիգոր Ճէրէճեանի խոսքով`իրականացավ ընկերակցության նպատակներից մեկը`հրատարակել գիրք, որը կամփոփեր ընկերակցության 20-ամյա գործունեությունը.«Այս գիրքը բոլոր նրանց պատմությունն է, որոնք տարբեր ժամանակներում նպաստել են հայպահպանման սուրբ գործին»,-ասաց ԳՐԻԳՈՐ ՃԷՐԷՃԵԱՆԸ:

Նշենք, որ գրքում զետեղված են նաեւ բազմաբնույթ լուսանկարներ, որոնք նույնպես պատմում են ընկերակցության մասին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ